Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն (շվեդերեն՝ Utrikesdepartementet), Շվեդիայի Թագավորության կենտրոնական պետական գործակալություն, որը պատասխանատու է Շվեդիայի արտաքին քաղաքականության, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների համար։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը ստեղծվել է 1791 թվականին[3], երբ Գուստավ III թագավորը ստեղծեց Միջազգային թղթակցության թագավորական կաբինետը (Konungens kabinett för den utrikes brevväxlingen): 1840 թվականին կազմակերպությունը պաշտոնապես ստացել է ներկայիս անվանումը՝ Արտաքին գործերի նախարարություն (շվեդերեն՝ Utrikesdepartementet): Այսօր այն Կառավարության գրասենյակի տասը նախարարություններից ամենամեծն է։