Շվեդիայի արտաքին քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեդիայի դիվանագիտական հարաբերություններն` արտացոլված քարտեզի վրա

Շվեդիայի արտաքին քաղաքականություն (շվեդ.՝ Sveriges utrikespolitik), Շվեդիան վարում է խիստ չեզոքության և որևէ ռազմական բլոկների հետ չհամագործակցելու վրա հիմնված քաղաքականություն։

Հիմնական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան պաշտոնապես պահպանում է չեզոքության սկզբունքը պատերազմների ժամանակ և ռազմական բլոկների հետ չհամագործակցելը` խաղաղ պայմաններում։ 1814 թվականին Նորվեգիայի հետ կարճատև պատերազմից հետո Շվեդիան այլևս ուղղակիորեն ներգրավված չի եղել որևէ ռազմական հակամարտության մեջ։ 20-րդ դարի սկզբից ի վեր չեզոքության սկզբունքը ազգային անվտանգության հզոր համակարգի միջոցով սեփական անվտանգությունն ապահովելու հետ միասին դարձել է Շվեդիայի արտաքին քաղաքականության պաշտոնական հիմնական սկզբունքը։

Շվեդիան վարում է բավականին ակտիվ արտաքին քաղաքականություն՝ մասնակցելով միջազգային կազմակերպությունների և ծրագրերի։ 1920 թվականին Շվեդիան դարձավ Ազգերի լիգայի անդամ, իսկ 1946 թվականին միացավ ՄԱԿ-ին։ ՄԱԿ-ի շրջանակներում նա բազմիցս մասնակցել է ռազմական գործողությունների։ Առաջին անգամ շվեդական զորքերը մասնակցեցին ՄԱԿ-ի գործողությանը 1959 թվականին՝ Սուեզի ջրանցքի հակամարտության ժամանակ։ Անհնար է չնկատել, որ 20-րդ դարի ընթացքում Շվեդիայի հասցեին բազմիցս հնչել են քննադատություններ՝ կապված չեզոքության և գործողությունների սկզբունքների անհամապատասխանության հետ։ Այսպես, 1939-1940 թվականների Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ շվեդ կամավորականների կորպուսը և Շվեդիայի ռազմա-օդային ուժերի գունդը մասնակցեցին ռազմական գործողություններին Ֆինլանդիայի կողմից, ինչպես նաև զենք մատակարարեցին և ֆինանսական ու նյութական օգնություն է ցուցաբերեցին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շվեդիան իրականում աջակցում էր նացիստական Գերմանիային՝ տրամադրելով իր ներքին հաղորդակցության ուղիները և նավերը գերմանական ապրանքների և նույնիսկ զորքերի փոխադրման համար, հիմնականում Շվեդիայի հյուսիսում արդյունահանվող հանքաքարը Գերմանիա առաքելու համար, որից էլ զգալի չափով կախված էր գերմանական ռազմական արդյունաբերությունը։ Հետպատերազմյան ժամանակահատվածում Շվեդիան, չմիանալով ՆԱՏՕ-ի դաշինքին, այնուամենայնիվ, պահպանում էր ոչ պաշտոնական հարաբերություններ դաշինքի հետ` ներառյալ հետախուզության ոլորտում։ 1952 թվականին շվեդական հետախուզական DC-3 ինքնաթիռը խփվեց Բալթիկ ծովում խորհրդային ՄիԳ-15-ի կողմից։ Ավելի ուշ հետաքննությամբ պարզվեց, որ խփված ինքնաթիռը հետախուզական թռիչքներ է իրականացրել ՆԱՏՕ-ի շահերից ելնելով։ Այս և հետագա մի շարք այլ միջադեպերը հանգեցրին Խորհրդա-շվեդական հարաբերությունների վատթարացման։ 1980-ականներին Շվեդիայի արտաքին քաղաքականության հիմնական տարրը համընդհանուր անվտանգության դոկտրինն էր, որն ուղղված էր Եվրոպայում սպառազինությունների կրճատմանը և ամբողջ աշխարհում ընդհանուր և ամբողջական զինաթափման գաղափարին աջակցելուն[1]։

Շվեդիան սերտ կապեր է պահպանում սկանդինավյան մյուս երկրների հետ՝ Հյուսիսային խորհրդի միջոցով։

1995 թվականից հանդիսանում է Եվրամիության անդամ (1994 թվականի համաժողովրդական հանրաքվեում հաստատվելուց հետո)։ Շվեդիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել չեզոքության քաղաքականությունից կապված եվրոպական ինտեգրման ծրագրերի հետ։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի անդամ է։ Ի սկզբանե Շվեդիան անդամակցում է Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիային։

ՄԱԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի արտաքին քաղաքականության հիմնական տարրերից մեկը մնում է ՄԱԿ-ին աջակցությունը։ Շվեդական զորքերը մասնակցեցին ՄԱԿ-ի հովանու ներքո գործողություններին Աֆրիկայում, Միջին Արևելքում և Արևելյան Ասիայում իրականացվող գործողություններին։ Շվեդիան ավանդաբար վարում է ազատ առևտրի քաղաքականություն և հանդիսանում է բաց բազմակողմ առևտրային համակարգի կողմնակից՝ GATT-ի սկզբունքների հիման վրա, որն իրականացվում է ԱՀԿ-ի շրջանակներում։

ՆԱՏՕ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և նախկին Հարավսլավիայում տեղակայված խաղաղապահ ուժերին։ Շվեդիան մասնակցում է նաև Դաշինքի կողմից Աֆղանստանում և Լիբիայում իրականացվող գործողություններին[2]։ 2014 թվականից Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների աճող լարվածության պայմաններում Շվեդիայում աճել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին երկրի անդամակցության կողմնակիցների թիվը[3]։

ԵՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիան ԵՄ-ին անդամակցեց 1995 թվականի հունվարի 1-ին, այն բանից հետո, երբ 1994 թվականի նոյեմբերի 13-ին անցկացված հանրաքվեով քաղաքացիների մեծամասնությունը հաստատեց ԵՄ–ին միանալու գործընթացը։ Այժմ Շվեդիան ակտիվորեն պաշտպանում է ԵՄ ընդլայնումը ավելի մեծ թվով անդամ երկրների միանալու հաշվին։

Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ Շվեդիան հատուկ ուշադրություն էր դարձնում Աֆրիկայի և Ասիայի նոր զարգացող պետությունների հետ հարաբերություններին, դրանց զարգացման համար տարեկան հատկացնելով ազգային եկամտի 1%-ի չափով գումար։ 1991 թվականից ի վեր այդ օգնության չափը զգալիորեն կրճատվել է։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականից ի վեր Շվեդիան դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 6-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության նախարարները` Կարին Էնստրյոմը և Կարլ Հագլունդը, հայտարարեցին երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին, ըստ որի կանցկացվեն ավիացիայի, բանակի և նավատորմի համատեղ զորավարժություններ, ինչպես նաև համատեղ կօգտագործվեն երկու երկրների զինված ուժերի նյութական ռեսուրսները։ Ըստ Հագլունդի` ստորագրված համաձայնագիրը «ճանապարհ է հարթում» Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև պաշտպանական դաշինք ստեղծելու համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Внутренняя и внешняя политика Швеции». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. Готовый кандидат в НАТО
  3. Швеция пересматривает свой нейтралитет на фоне опасений по поводу российской агрессии
  4. «Дорога к оборонному союзу Швеции и Финляндии?». Радио Швеция. 2014 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Horn, David Bayne. Great Britain and Europe in the eighteenth century (1967) covers 1603–1702; pp 236–69.
  • Lindström, Peter, and Svante Norrhem. Flattering Alliances: Scandinavia, Diplomacy and the Austrian-French Balance of Power, 1648–1740 (Nordic Academic Press, 2013).
  • Salmon, Patrick. Scandinavia and the great powers 1890–1940 (Cambridge University Press, 2002).
  • "Sweden and Africa — a policy to address common challenges and opportunities" White paper delivered by the Minister of Foreign Affairs to the Riksdag March 6, 2008

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]