Կարինե Գեորգիան
Կարինե Գեորգիան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1944[1] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ, կատարողուհի և թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կայք | karinegeorgian.com |
Կարինե Արմենի Գեորգիան (հունվարի 5, 1944[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, ռուսաստանահայ թավջութակահարուհի, երաժշտության ուսուցչուհի, Արմեն Գեորգիանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինե Արմենի Գեորգիանը ծնվել է 1944 թվականի հունվարի 5-ին, Մոսկվա քաղաքում[2]։ 1949 թվականից թավջութակ է սովորել հոր՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի մանկավարժ Արմեն Յակովլևիչ Գեորգիայի ղեկավարությամբ։ Մայրը՝ Գալինա Սախարովան, եղել է երգչուհի, սոպրանո, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ[3]։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան` Մստիսլավ Ռոստրոպովիչի թավջութակի դասարան։ 1970 թվականից որպես մեներգչուհի հանդես է եկել Մոսկվայի ֆիլհարմոնիայում։
Հյուրախաղերով հանդես է եել Անգլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեդիայում, Արևելյան Գերմանիայում, Լեհաստանում և այլ երկրներում։ Եղել է թավջութակի մրցույթների հաղթող՝ Համառուսական (1961, 3-րդ մրցանակ), Համամիութենական (1965, 1-ին մրցանակ), Պյոտր Չայկովսկու անվան միջազգային մրցույթ (1966, 1-ին մրցանակ)[4]։
1980 թվականից նա ապրում է Լոնդոնում։ 1983 թվականից դասավանդել է Դետմոլդի (Գերմանիա) երաժշտական դպրոցում։ 2003 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի Հյուսիսային թագավորական երաժշտական քոլեջի դասախոս։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert & Clara Schumann Music for Cello and Piano. Karine Georgian (cello), Jan Willem Nelleke (piano). Naxos 8.572375, 2011.
- Bach Suites and Gamba Sonatas. SommCD 090-2 (3 CDs). Karine Georgian (cello), Gary Cooper (harpsichord). Somm Recordings, 2009
- Kodály Music for Cello and Violin. Alto ALC 1138. Karine Georgian (cello), Marco Rizzi (violin). Presto Classical, 2011.
- Brahms Cello Sonatas. Biddulph LAW 014 (2 CDs). Karine Georgian (cello), Pavel Gililov (piano). Amazon, 1997.
- Brahms Clarinet Trio. Hyperion CDA66107. Thea King (clarinet), Karine Georgian (cello), Clifford Benson (piano). Amazon, 2000.
- John Ireland Chamber Works. Chandos CHAN 241-40 (2 CDs). Lydia Mordkovitch (violin), Karine Georgian (cello), Ian Brown (piano). Amazon, 2008.
- Martinu Music for Cello and Piano. Alto ALC 1057. Karine Georgian (cello), Ian Munro (piano). Amazon, 2009.
- Sofia Gubaidulina Seven Words. Berlin Classics 0011132BC. Karine Georgian (cello), Elsbeth Moser (bayan), Deutsche Kammerphilharmonie under the direction of Thomas Klug. Amazon, 2002.
- New Works for Cello and Accordion. Cordaria CAGD 512 (2 CDs). Karine Georgian (cello), Elsbeth Moser (accordion). CD Baby, 1997.
- Sonatas by Shostakovich and Britten. SommCD 067. Karine Georgian (cello), Jeremy Young (piano). Amazon, 2007.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 VIAF ID
- ↑ Karine Georgian (Cello)
- ↑ ICS EXCLUSIVE INTERVIEW!!! CONVERSATION WITH KARINE GEORGIAN by Tim Janof
- ↑ История музыки народов СССР. В 5-ти т. Отв. ред. Келдыш, Юрий Всеволодович, Том 5, Часть 1, стр. 379