Կարինա Կրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինա Կրոս
Ծնվել էհոկտեմբերի 25, 1992(1992-10-25) (31 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունվիդեո բլոգեր, տիկտոկեր, դերասանուհի և երգչուհի
ԼեյբլSoyuz Music?
 Karina Kross Վիքիպահեստում

Կարինա Լազարյանց (հոկտեմբերի 25, 1992(1992-10-25), Մոսկվա, Ռուսաստան, ավելի հայտնի է Կարինա Կրոս և ԿԱՐԱ ԿՐՈՍ կեղծանուններով), ռուս վիդեոբլոգեր, երգչուհի, դերասանուհի[1][2][3][4], «Kross Cosmetic» ընկերության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Վադիմ Լազարյանցի և Եկատերինա Գալդինայի ընտանիքում։ Հայրը իրավաբան և ձեռնարկատեր է, մայրը՝ ձիասպորտի մարզիչ[2]։

Աղջկա հետաքրքրությունները բազմազան էին։ Նա հաճախում էր թատերական ակումբ, զբաղվում ձիասպորտով․ բռնցքամարտում ստացել է 2 մեծահասակների կատեգորիա, սակայն վերջինից վնասվածքի պատճառով ստիպված է եղել հրաժարվել 15 տարեկանում[1][2]։

Դեռևս դեռահասության տարիքում սկսել է իրեն փորձել որպես մոդել, հանդես է եկել պոդիումում, նկարահանվել գովազդի համար[1][2]։ 11-րդ դասարանի ավարտին ընդունվել է Շչուկինի ուսումնարան, բայց քանի որ ընդունվել էր վճարովի բաժին[3], ստիպված էր գնալ Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտի Մոսկվայի մասնաճյուղի դերասանական բաժին[1][2][3]։

Ուսանողական տարիներին նա շարունակում էր աշխատել որպես մոդել, ինչպես նաև անընդհատ գրանցվում էր բոլոր տեսակի թելեքասթինգներին[1][2]։ Օրինակ՝ 2012 թվականի մայիսին նրան կարելի էր տեսնել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Профилактика» թոք-շոուում, որտեղ նա գնացել էր համահաղորդավարի դերի համար[5], 2015 թվականին՝ Առաջին ալիքի «Давай поженимся!» ծրագրում՝ որպես հարսնացու[1][6]։

Դերասանական գործունեությունը սկսել է «Ինտերնները», «Универ» (TНT) հեռուստասերիալների դրվագներով[1], նրա անունը չի նշվել տիտրերում[2]։

2016 թվականին Կարինա Կրոս կեղծանվամբ սկսել է բլոգ վարել Ինստագրամում, որտեղ մասնագիտացել է վայների (կարճ վիդեո ուրվագծեր) ոլորտում[1][3]։ Հենց Ինստագրամն էլ նրան հռչակ է բերել[2]։

Հասկանալով, որ հեռուստատեսությամբ հայտնիություն ձեռք չի բերի, աղջիկը որոշեց փորձել իրեն սոցցանցերում։ 2016 թվականին Կարինան և «Comedy Баттл» շոուից ծանոթ Գարիկ Հակոբյանը ստեղծեցին առաջատար զուգերգ՝ «Double Joy»։ Հենց նրա հետ Կարինան սկսեց Ինստագրամի համար նկարահանել կարճ զվարճալի սքեթչներ հարաբերությունների, դավաճանության, խանդի, կանանց խնդիրների և այլ արդիական թեմաների մասին։ Հետևորդների թիվն արագ աճեց։ Հասկանալով, որ իրեն մեծ ապագա է սպասվում այդ ոլորտում, Կարինան սկսեց ավելի ու ավելի հաճախ տեսանյութեր վերբեռնել, կապվել այլ սկսնակ բլոգերների հետ և նկարահանել նրանց հետ տեսանյութեր[7]։
- Srsly կայքում Կարինա Կրոսի կենսագրությունից[3]

2017 թվականին (արդեն Կարինա Կրոս անունով) մասնակցել է «РЕН-ТВ» հեռուստատեսության «Званый ужин» խոհարարական շոուին[8]։

2018 թվականի մայիսի 30-ին YouTube-ում ալիք է բացել[2]։

2019 թվականի հունվարին լուրերում հայտնել են նրա մասին, երբ ռեփեր DAVA-ի հետ (լրիվ անունը՝ Դավիթ Մանուկյան) փակել է Նովի Արբատ փողոցը՝ իրենց «BOOOM» երգի տեսահոլովակի նկարահանման համար։ Թեև այդ քայլով նրանք ուշադրություն հրավիրեցին իրենց վրա, բայց ստացան 10-օրյա վարչական կալանք՝ «հասարակական վայրերում քաղաքացիների զանգվածային միաժամանակյա կեցություն կազմակերպելու և (կամ) տեղաշարժ կազմակերպելու համար, ինչը ենթադրում է հասարակական կարգի խախտում» (Վարչական օրենսգրքի 20.2.2 հոդված)[9]։

2020 թվականին Կարինան YouTube-ում մեկնարկել է իր սեփական երիտասարդական կատակերգական վեբ-շարքը՝ վերնագրված «Бездатая жизнь»[1][10][2]։

2020 թվականի նոյեմբերի 30-ին Կարինան Արթուր Բաբիչի հետ բացել է Յութուբյան «BUBBLEGUN» ալիքը, իսկ հետո թողարկել է «Ты меня знаешь?» շոուն։ Առաջին շոուն ավելի քան 2 միլիոն դիտում է ունեցել, իսկ երկրորդը՝ ավելի քան 5 միլիոն դիտում[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հիթ-շքերթ Ծանոթագրություններ
ԱՊՀ
TopHit
Top Radio & YouTube Hits
[11]
TopHit
Top Radio Hits
[11]
TopHit
Top YouTube Hits
[11]
2018 «Внутри» (DAVA & KROSS) թվային սինգլ, 2018 թվականի դեկտեմբերի 4[12]
2019 «BOOOM» (DAVA feat. KARA KROSS) թվային սինգլ, 2019 թվականի հունվարի 16[13]
«САМОГО САМОГО» թվային սինգլ, 2019 թվականի փետրվարի 11[14]
«ХОЛОДНЫЙ КИПЯТОК» թվային սինգլ, 2019 թվականի մայիսի 14[15]
«Не враг» թվային սինգլ, 2019 թվականի հուլիսի16[16]
«Блогинг» թվային սինգլ, 2019 թվականի նոյեմբերի 22[17]
«ТикиТок» թվային սինգլ, 2019 թվականի դեկտեմբերի 17[18]
«Тики Ток» (SkazkaMusic Remix) թվային սինգլ, 2019 թվականի դեկտեմբերի 29[19]
2020 «Country Dancer» թվային սինգլ, 2019 թվականի հունիսի 9[20]
«Не смогу» (VERBEE & KARA KROSS) 82 103 60 թվային սինգլ, 2020 թվականի օգոստոսի 10[21]
«Поколение» 26 թվային սինգլ, 2020 թվականի դեկտեմբերի 1[22]
«Kross Cosmetic» թվային սինգլ, 2020 թվականի դեկտեմբերի 19[23]
2021 «Просто Друг» թվային սինգլ, 2021 թվականի փետրվարի 10[24]
«Тусы» թվային սինգլ, 2021 թվականի փետրվարի 10[25]

Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Холодный кипяток» (2019)
  • «Country Dancer» (2020)
  • «Баленсиага» (feat. Caramel) (2020)
  • «Не смогу» (VERBEE & KARA KROSS) (2020)
  • «Поколение» (2020)

Երաժշտական տեսահոլովակներ Կարինա Կրոսի մասնակցությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Բորոնինա - «Васаби» և «Королева караоке»
  • Loboda - «Boom Boom»

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Նոմինանտ Արդյունք Աղբյուր
2019 Best Blogger Awards Ամենածիծաղելի բլոգ Կարինա Լազարյանց Հաղթանակ [26]
2020 Жара Music Awards Տարվա բլոգեր Կարինա Կրոս Հաղթանակ [27]

Վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ամենահայտնի տիկտոկերներ - 6-րդ հորիզոնական[28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Карина Лазарьянц (Кросс): фото, биография, фильмография, новости». Вокруг ТВ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Биография Карины Лазарьянц». 7days.ru. Վերցված է 2020-12--26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Kara Kross». SRSLY.RU. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «‎KARA KROSS в Apple Music». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. «Кастинг в соведущие - Карина Лазарьянц - YouTube (Ток-шоу Профилактика, эфир от 25.05.2012)». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Давай поженимся! Житель Норвегии. Выпуск от 24.03.2015 - YouTube». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 «BUBBLEGUN - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  8. «Званый ужин. Карина Кросс. День 1 от 30.01.2017 - YouTube». Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  9. «В Москве блогеры перекрыли Новый Арбат ради съемок клипа». Autonews. 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
    «Видео: двое армян стали фигурантами большого скандала в центре Москвы». Sputnik Armenia. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
    «Блогер перекрыл Новый Арбат ради съемок клипа». Москва 24. 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
    «Суд арестовал на 10 суток блогеров, перекрывших Новый Арбат для съемок». ՌԻԱ Նովոստի. 2019 թ․ հունվարի 18.
    «В Москве суд на 10 суток арестовал блогеров, перекрывших Новый Арбат ради съемок клипа». Медиазона. 2019 թ․ հունվարի 18. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Блогерша Карина Кросс запустила собственный мини-сериал. Он расскажет о жизни молодежи». SRSLY.RU. 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
    ««Бездатая жизнь»: Карина Кросс запустила свой мини-сериал о жизни молодежи». Папарацци.ру. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Kara Kross». TopHit. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
    «Verbee & Kara Kross - Не смогу». TopHit. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
    «Top YouTube Hits (4 Dec - 10 Dec 2020) [YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru]». TopHit. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.-->
  12. «‎Альбом «Внутри - Single» (DAVA) в Apple Music». 2018 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. «‎Альбом «BOOOM (feat. Kara Kross) - Single» (DAVA) в Apple Music». 2019 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. «‎Альбом «САМОГО САМОГО - Single» (KARA KROSS) в Apple Music». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. «‎Альбом «ХОЛОДНЫЙ КИПЯТОК - Single» (KARA KROSS) в Apple Music». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. ‎Альбом «Не враг - Single» (KARA KROSS) в Apple Music
  17. ‎Альбом «Блогинг - Single» (KARA KROSS) в Apple Music
  18. ‎Альбом «ТикиТок - Single» (KARA KROSS) в Apple Music
  19. «‎Альбом «ТикиТок (SkazkaMusic Remix) - Single» (KARA KROSS) в Apple Music». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. «‎Альбом «Country Dancer - Single» (KARA KROSS) в Apple Music». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. ‎Альбом «Не смогу - Single» (VERBEE & KARA KROSS) в Apple Music
  22. ‎Альбом «Поколение - Single» (KARA KROSS) в Apple Music
  23. ‎Альбом «Kross Cosmetic - Single» (KARA KROSS) в Apple Music
  24. ‎Альбом «Просто друг - Single» (KARA KROSS) в Apple Music
  25. «Альбом «Тусы - Single» (KARA KROSS)» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  26. «ST, Боронина, Карина Кросс получили награды на Best Blogger Awards». InterMedia. 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  27. «Егор Крид, Дима Билан и Zivert победили на виртуальной «Жара Music Awards»». InterMedia. 2020 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  28. «Популярные тиктокеры в мире и России: ТОП-10». MTV Russia. 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Կրոս» հոդվածին։