Կարինե Բուռնազյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Կարինա Բուռնազյանից)
| Ծնվել է | հունվարի 14, 1959 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մայիսի 24, 2020 (61 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
| Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Կարինե Բուռնազյան (հունվարի 14, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2020, Երևան, Հայաստան[1]), խորհրդային և հայկական կինոյի ու թատրոնի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, աշխատել նույն թատրոնում, այնուհետև 1988 թվականից՝ Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում[2]։
1997-2005 թվականներին «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում[3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Ներկայցում | Դեր |
|---|---|---|
| Ժ. Ֆեյդո | «Կասկածը կնոջ սրտում» | Օլիմպ |
| Կ. Գոլդոնի | «Հյուրանոցի տիրուհին» | Օրտենզիա |
| Ժ. Անանյան | «Տեր, մի թող մեզ անտեր» | Հարևանուհի |
| Ա. Ցագարելի | «Խանումի արարքները» | Թեկլե |
| Դ. Պսաֆաս | «Պահանջվում է ստախոս» | Կուլա |
| Հ. Պարոնյան | «Մեծապատիվ մուրացկաններ» | Փահլևան |
| Ա. Այվազյան | «Չարենցի ուղղիչ տունը» | |
| Ժ. Վիլար | «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» | Իննա և քարտուղարուհի |
| Բոմարշե | «Խելահեղ օր» | Գոհար |
| Ալեքսանդր Շիրվանզադե | «Ազգային գործիչ» | Հմայիլ |
| Սոլոգուբ | «Քնքուշ սրտից պատուհաս» | Դարյա Սեմյոնովնա |
| Տիգրան Չուխաջյան, լիբրետտոյի հեղինակ՝ Թագվոր Նալյան, բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան |
«Կարինե» | Խաթուն[4] |
| Ժ. Հարությունյան | «Պարոն Բաբիկը և ուրիշներ» | Բալանսի Մարգո[5] |
| Արշակ Սեմիրջյան | «Դու էիր պակաս» | Գառնիկի զոքանչը |
| Ալեքսանդր Վոլոդին | «Սիրելիներից մի բաժանվեք» | Նիկուլինա |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2012 | Կորած մոլորվածը Հայաստանում | գեր կին |
| 1980 | Թռիչքն սկսվում է երկրից | դրվագ |
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերվարածները»
- «Գերդաստան»
- «Իմ տունը իմ ամրոցն է»
- «Մեր բակը»
- «Վեր կաց և քայլիր»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը». a1plus.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Կարինե Բուռնազիանի էջը Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի կայքում։».
- ↑ «Zarkfoundation - Կարինե Բուռնազյան». zarkfoundation.com.
- ↑ Կարինե
- ↑ Պարոն Բաբիկը և ուրիշները
|