Կարեն Դեմիրճյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարեն Դեմիրճյանի հուշարձան (այլ կիրառումներ)
Կարեն Դեմիրճյանի հուշարձան
Karen Demirchyan's statue site.JPG
Կարեն Դեմիրճյանի հուշարձանը տեղադրելու մասին քարը Կարեն Դեմիրճյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման մասում
Ընդհանուր տեղեկություններ
Առաջին հիշատակում 2014, ապրիլի 30
Գտնվում է Մարզահամերգային համալիրի հարակից տարածք
Բարձրություն նախատեսվում է 3,6 մ
Քանդակագործ(ներ) Սարգիս Բաբայան
Նախագծի հեղինակ Երևանի քաղաքապետարան
Նյութ բրոնզ
Շինարարության սկիզբ 2014
Ներկա վիճակ ստեղծվում է


Կարեն Դեմիրճյանի հուշարձան, նախատեսվում է կառուցել Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակա տարածքում[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանը պատրաստվում է բրոնզից։ Բարձրությունը լինելու է 3 մետր 60 սանտիմետր, պատվանդանի բարձրությունը՝ 1,40-1,60 մետր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ավագանու 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները անվանակոչվել են Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով։ Ավագանին որոշել էր նաև Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 և թիվ 17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում տեղադրելու մասին որոշումը[2]։ Արձանը պատրաստվում էր Արցախի սպիտակ մարմարից, բարձրությունը պետք է լիներ 3 մետր 70 սանտիմետր[3]։

Հուշարձանը քանդակում էր Տիգրան Արզումանյանը։ Ըստ նրա՝ արձանի բարձրությունը պետք է լիներ 3,7 մետր։ Դա լինելու էր կոմպոզիցիոն արձան, և պատվանդանը լինելու էր պայմանական[4]։ Հեղինակը սկզբում ցանկացել է հուշարձանի բացումը կատարել Կարեն Դեմիրճյանի սպանության տարելիցի օրը՝ հոկտեմբերի 27-ին[5]։ Սակայն հետագայում շրջանառվել է այլ ամսաթիվ՝ 2016 թվականի ապրիլի 17-ը՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, թեպետ եղել է նաև Դեմիրճյանի 85-ամյակի՝ 2017 թվականի նույն օրը արձանը բացելու վերաբերյալ տեսակետ[3]։ Ի վերջո հենց այդ օրն էլ պետք է կայանար արձանի բացումը[6]։ Սակայն հուշարձանը նշված վայրում այդպես էլ չտեղադրվեց։

Կարեն Դեմիրճյանի հուշարձանը պետք է տեղադրվի նոր վայրում՝ Լենինգրադյան փողոցում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։ Դեմիրճյանի ընտանիքի խնդրանքով փոխվել է նաև քանդակագործը. արձանի հեղինակը լինելու է Սարգիս Բաբայանը։ Հուշարձանի էսքիզն արդեն պատրաստ է։ Այն լինելու է բրոնզից, բարձրությունը` 3,60 մ։ 1,40-1,60 մ բարձրությամբ պատվանդանն ունենալու է թեքահարթակի տեսք, որը նման է լինելու համալիրի աստիճաններին։ Դեմիրճյանը պատկերվում է դեպի ժողովուրդն իջնելիս։ Տեղադրման ամսաթիվը որոշվելու է Երևանի ավագանու նիստում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]