Կարեն Բաբայան
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Բաբայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարեն Բաբայան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1963[1] (61 տարեկան) |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կարեն Անդրանիկի Բաբայան ( հունիսի 12, 1963, Ստեփանակերտ), ՊԲ գնդապետ (1995)։ Սամվել Բաբայանի եղբայրը։ 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1983-1987 թվականներին աշխատել է Ստեփանակերտի արտադրական կոմբինատում։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1992 թվականներին՝ Ստեփանակերտի 2-րդ վաշտի, 1988-1995 թվականներին՝ Յոթանասունմեկերորդ առանձնակի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 1994-1998 թվականներին՝ ԼՂՀ ներքին գործերի նախարար, 1988-2001 թվականներին՝ Ստեփանակերտի քաղաքապետ։
1989-1994 թվականներին մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Մարտակերտի, Մարտունիի, Հադրութի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |