Կարեն Ալեքսանդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Ալեքսանդրյան
Ծնվել էհունիսի 30, 1934(1934-06-30)
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2004(2004-12-27) (70 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտեսական մեքենաշինություն
լեռնային երկրագործության մեխանիկա
մեքենաների դինամիկա և փորձարկում
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Կարեն Վռամի Ալեքսանդրյան (հունիսի 30, 1934(1934-06-30), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2004(2004-12-27)), մեքենագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ.), պրոֆեսոր (1976 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1982 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Ալեքսանդրյանը ծնվել է 1934 թվականին, Դիլիջանում։ 1956 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1956-1957 թվականներին եղել է ԽՍՀՄ էլեկտրոարդյունաբերության նախարարության էլեկտրոմեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի ինժեներ-մեխանիկ,1957-1958 թվականներին` ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի նախարարության Անդրկովկասգունմետշին տրեստի մեխանիկական արտադրամասի ավագ վարպետ, 1959-1962 թվականներին` ԽՍՀՄ «Պետկոմգյուղտեխնիկա» միութենական միավորման գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ,1962-1964 թվականներին նույն ինստիտուտի ավագ գիտական աշխատող, 1964-1966 թվականներին` գիտական քարտուղար: 1964 թվականին Ալեքսանդրյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1964 թվականին ծառայողական գործուղումով աշխատել է Աֆղանստանում։ 1965 թվականին Ալեքսանդրյանին շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1972 թվականին արժանացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի[1]։ 1972 թվականին գործուղվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն։ 1966-1972 թվականներին եղել է լեռնային հողագործության և մելիորացիայի բաժնի վարիչ, 1972-1977 թվականներին` «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ-ի տնօրեն, 1977 թվականից՝ նույն ձեռնարկության գծավոր տնօրեն: 1974 թվականին ընտրվել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի պլենումի (լրակազմ ժողովի) անդամ,1975 թվակնաին` աշխատավորների Նաիրիի շրջանային խորհուրդի պատգամավոր։ 1976 թվակնաին արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1979 թվականին գործուղվել է Կուբա, Հոլանդիա,1980 թվականին` Հնդկաստան[2]։1983-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ լեռնային երկրագործության և քարքարոտ հողերի իրացման համար ստեղծվող մեքենաների գլխավոր կոնստրուկտոր։ 1990-2002 թթ. եղել է ՀՀ Առևտրի պալատի փոխտնօրեն[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Կառավարական մեդալ
  • Գիտական մեդալ
  • «Աշխատանքի արիության համար՝ ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ, 1970
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ, 1971
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, 1973

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Динамика машин для освоения каменистых почв, 1971[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական համառոտ հանրագիտարան,Եր. - 1990. - Հ. 1. - էջ 84:
  2. «Ալեքսանդրյան Կարեն Վռամի (1934-2004), կյանքի ու գործունեության հիմնական տարեթվեր»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2019-01-27 
  3. Կարեն Ալեքսանդրյանի կենսագրականը ՀՀ ԳԱԱ կայքում
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  5. «ՀԱԱՀ -ի գիտական գրադարան քարտարան, Ալեքսանդրյան, Կարեն Վռամի»։ koha.anau.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-27