Կարել Շկրետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարել Շկրետա
չեխ․՝ Karel Škréta
Ի ծնեԿարել Շկրետա Շոտնովսկի զե Զավորժիչ
Ծնվել է1610[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5]
Վախճանվել էօգոստոսի 1, 1674(1674-08-01)[4]
Մահվան վայրՊրահա, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճբարոկկո
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[4]
Անդամակցություն«Չվող թռչուններ» միություն
ԶավակներKarel Škréta the Younger?
 Karel Škréta Վիքիպահեստում

Կարել Շկրետա (չեխ․՝ Karel Škréta, լրիվ անունը՝ Karel Škréta Šotnovský ze Závořic, Կարել Շկրետա Շոտնովսկի զե Զավորժիչ, 1610, Պրահա - 30 հուլիսի, 1674, Պրահա), չեխ նկարիչ, բարոկկոյի դարաշրջանի չեխական գեղանկարչության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։ Համարվում է չեխական բարոկկո գեղանկարչության հիմնադիրը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Շկրետան ծնվել է 1610 թվականին Պրահայում, Շոտնովսկի զե Զավորժիչ ազնվականական ընտանիքում, որ դավանում էր լյութերականություն։ Նրա ընտանիքը ալրաղացներ ուներ Հարավային Բոհեմիայում, սակայն հետագայում տեղափոխվել է Պրահա։ Կարել Շկրետան եղել է երեք տարեկան, երբ մահացել է նրա հայրը։ Ապագա նկարչի դաստիարակությամբ զբաղվել է նրա հորեղբայրը՝ Պավել Շկրետան, ով օգնել է, որ նա ստանա եվրոպական լավ կրթություն։ Ենթադրվում է, որ Կարել Շկրետան գեղանկարչություն է սովորել արքունի նկարիչների մոտ։

1628 թվականին Սպիտակ լեռան ճակատամարտում չեխ ապստամբների կրած պարտություններից հետո սկսվել է բողոքականների վտարումը, և Շկրետան մոր հետ ստիպված է եղել փախչել սաքսոնական Ֆրայբերգ։

Հետագայում նրանք ապրել են Վենետիկում, Բոլոնիայում, Ֆլորենցիայում և Հռոմում։ Կարել Շկրետան այդ ընթացքում ծանոթացել է իտալացի և հոլանդացի նկարիչների աշխատանքներին։ Նրա վրա հատկապես մեծ ազդեցություն են գործել Տիցիանի, Տինտորետտոյի և Պաոլո Վերոնեզեի աշխատանքները։ Դեռ Իտալիայում ապրելու տարիներին նա ճանաչում է ձեռք բերել որպես դիմանկարիչ։

1635 թվականին նա կրկին բնակություն է հաստատել Ֆրայբերգում, իսկ 1638 թվականին տեղափոխվել է Պրահա, ինչի համար ստիպված է եղել ընդունել կաթոլիկություն[6]։ Որպես կաթոլիկ՝ Կարել Շկրետան հետ է ստանում իրենից խլված ողջ ունեցվածքը։ 1644 թվականին նա դառնում է նկարիչների գիլդիայի անդամ(1651-1661 թվականներին եղել է միության ավագը), իսկ 1645 թվականին Պրահայի կենտրոնում բացել է իր սեփական արվեստանոցը։ Ժամանակի ընթացքում նա դարձել է Պրահայի նկարչական կյանքի ամենահայտնի անձանցից մեկը։

Պրահայում Կարել Շկրետան ստեղծել է մեծ թվով կտավներ դիցաբանական ու կրոնական թեմաներով։ Առաջին հերթին դրանց թվին են պատկանում Զդերազի Սուրբ Վացլավի եկեղեցու համար ստեղծված շարքն ու Սուրբ Թոմաշի եկեղեցու համար ստեղծած «Համբարձում» նկարը։ 1649 թվականին նա զարդարել է Սուրբ Կույս Մարիամը Տինի առաջ եկեղեցու բեմը, իսկ 1651-1674 թվականներին՝ Kostel Panny Marie pod řetězem եկեղեցու բեմը։ Հայտնի են նաև Կարել Շկրետայի ստեղծած դիմանկարները (այդ թվում՝ խմբակային)։

Կարել Շկրետան մահացել է 1674 թվականի հուլիսի 30-ին Պրահայում։ Թաղված է Պրահայի Հին քաղաքում՝ Սուրբ Հավլայի եկեղեցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тананаева Л. И. Портретная живопись Карела Шкреты // Славянское барокко: Историко-культургые проблемы эпохи / Редколлегия: А. И. Рогов, А. В. Липатов, Л. А. Софронова; Институт славяноведения и балканистики АН СССР. — М.: Наука, 1979. — С. 284-315. — 376, [4] с. — 5500 экз. (в пер.)
  • Jaromír Neumann, Karel Škréta, 1610—1674, Praha 1974.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Շկրետա» հոդվածին։