Jump to content

Կարապետ Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարագաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Գարագաշյան
Դիմանկար
Ծնվել է1840
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1902
Քաղաքացիություն Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր

Կարապետ Գարագաշյան (1840, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1902), հայ հրապարակախոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու։ 1885 թվականին վերադարձել է Պոլիս, պաշտոնավարել Ելևմտական նախարարությունում։ Աշխատակցել է բազմաթիվ թերթերի։ Խմբագրել է «Գազետ էքոնոմիքե ֆինանսիե» շաբաթաթերթը՝ ֆրանսերեն։ Ֆրանսիական գեղարվեստական գրականությունից կատարել է թարգմանություններ, որոնք հրատարակել է առանձին գրքույկներով, ինչպես՝ «Քանի մը թարգմանությունք ի գաղղիականե» (1878), «Ծաղկաքաղ օտարազգի քերթողաց» (1870-1880, 2 հատոր), «Հատընտիր թարգմանությունք օտարազգի քերթողաց» (1886) և այլն[1]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 235.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Գարագաշյան» հոդվածին։