Կատվանման աղվես
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կատվանման աղվես | ||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
| Vulpes macotis | ||||||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||||||
|
|
Կատվանման աղվեսը (լատին․՝ Vulpes macrotis) իրական աղվեսներին պատկանող կենդանի է, որը ապրում է միայն Հյուսիսային Ամերիկայում։ Այս կենդանին շատ նման է ամերիկյան դաշտաղվեսին, սակայն ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ այս երկու տեսակները տարբեր են։
Ապրելավայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատվանման աղվեսները կարող են ապրել ծովի մակարդակից 400-1900 մետր բարձրության վրա։ Նրանք ապրում են թփուտներում, անապատային չոր կլիմա ունեցող վայրերում, սակայն նրանց կարելի է հանդիպել նաև մարդաշատ վայրերում և արտերում։
Ընդհնանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չափսերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատվանման աղվեսը իրական աղվեսներին պատկանող ամենափոքր կենդանին է։ Իր քաշի շնորհիվ նա կարողանում է ցածրացնել մարմնի ջերմաստիճանը, ինչը նրան տալիս է շատ սուր լսուղություն։ Մարմինը ունի մոտ 1,6-2,7 կգ քաշ և մոտ 535 մմ մարմնի երկարություն։ Պոչը ունի մոտ 340 մմ երկարություն։ Արուները ավելի մեծ են էգերից։
Մորթին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորթին ունի մոխրագույն գունավորում սև պոչի ծայրով։ Ականջների հատվածը ավելի բաց է։ Մեջքի մորթին ունի մուգ գունավորում համեմատած մարմնի այլ մասերի։ Քթի շրջանը մուգ մազերով է պատված։
Սնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատվանման աղվեսները սովորաբար որսում են գիշերը։ Նրանք որսի են դուրս գալիս մայրամուտից հետո։ Նրանց սնունդը հիմնականում բաղկացած է մանր կրծողներից՝ առնետներ, փոքր նապաստակներ, մարգագետնային շնիկներ, ձկներ, մողեսներ, միջատներ։ Սովորաբար այս կենդանին համարվում է մսակեր, սակայն գրանցվել են դեպքեր, երբ նրանք սնվել են նաև լիլոկներով, կակտուսի ծաղկով և այլ հատապտուղներով։ Սովորաբար կատվանման աղվեսները որսում են նույն տարածքում, բայց ոչ թե նույն ժամին։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար կատվանման աղվեսները իրենց զույգին չեն փոխում կյանքի ընթացքում, սակայն գրանցվել են նաև զույգին ամեն տարին փոխող կենդանիներ։ Այս աղվեսները ընտանիք են կազմում դեկտեմբեր-փետրվար ամիսներին և ձագերը ծնվում են մարտ-ապրիլ ամիսներին։ Հղիությունը տևում է 49-55 օր։ Ծնվում են 4-7 ձագեր։ Մինչև իրենց չորս շաբաթական հասակը ձագերը մնում են բնում։ Ձագերը սեռապես հասունանում են տասը ամսական հասակում։ Բնության գրկում ապրող աղվեսները ապրում են մոտ 5 տարի, իսկ մարդկանց հսկողության տակ ապրողները՝Հյուսիսամերիկյան աղվեսները գրեթե մոնոգամ են[8], որտեղ արուներն ու էգերը սովորաբար զուգավորում են հոկտեմբերից նոյեմբեր։ Բայց այս տեսակի մեջ նույնպես արձանագրվել են բազմակն հարաբերություններ։ Էգ աղվեսի հղիությունը տևում է 49-ից 55 օր, իսկ ձագերը սովորաբար ծնվում են մարտից ապրիլ ամիսներին 1-ից յոթ ձագերի մեջ։ Չորս շաբաթ հետո նրանք կլքեն որջը և ութ շաբաթ հետո կկտրվեն կրծքից։ Երիտասարդ աղվեսները ֆիզիոլոգիապես լիարժեք կլինեն մինչև 10-րդ ամիսը, և հայրը և մայրը մասնակցում են ձագերին խնամելու և պաշտպանելուն։ Կալիֆորնիայի 144 երիտասարդ հյուսիսամերիկյան աղվեսների վրա կատարված ուսումնասիրությունը հայտնել է կյանքի առաջին տարում մահացության 74% մակարդակ։ 12։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվանման աղվես» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվանման աղվես» հոդվածին։ |
| ||||||||||

