Կատերինա վան Հեմեսսեն
Կատերինա վան Հեմեսսեն հոլ.՝ Catharina van Hemessen | |
|---|---|
| Ծնվել է | 1528[1][2][3][…] կամ 1527[4] |
| Ծննդավայր | Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5] |
| Վախճանվել է | ոչ վաղ քան 1587 կամ 1567[4] |
| Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5] |
| Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
| Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
| Ոճ | Վերածնունդ |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Կնոջ դիմանկար (1548) և Ինքնադիմանկար |
| Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա և Hemessen family?[6] |
| Հայր | Յան Սանդերս Վան Հեմեսեն |
Կատերինա վան Հեմեսսեն (հոլ.՝ Caterina van Hemessen, 1528[1][2][3][…] կամ 1527[4], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5] - ոչ վաղ քան 1587 կամ 1567[4], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5]), ֆլամանդացի Վերածննդի դարաշրջանի նկարիչ։ Հայտնի է 1540-ական և 1550-ական թվականներին ստեղծած մի շարք փոքրամասշտաբ կանացի դիմանկարներով և մի քանի կրոնական կոմպոզիցիաներով[7]։ Կատերինա վան Հեմեսսենն առաջինն էր, որ ստեղծեց նկարչի ինքնադիմանկարը պատկերակալի մոտ։ 1548 թվականին ստեղծված այս դիմանկարը ընդգրկված է Բազելի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[8]։ Կատերինա վան Հեմեսսենի ստեղծագործություններից գտնվում են Ամստերդամի պետական թանգարանում, Լոնդոնի ազգային պատկերասրահում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատերինա վան Հեմեսսենի ուսուցիչը եղել է հայրը՝ նկարիչ Յան Սանդերս վան Հեմեսսենը։ Կատերինան դասավանդել է Սուրբ Ղուկասի գիլդիայում, ունեցել է երեք աշակերտ։ Եղել է հաջողակ գեղանկարիչ, ձեռք է բերել Մարի Ավստրիացու հովանավորչությունը։ 1554 թվականին ամուսնացել է Անտվերպենի Մայր տաճարի երգեհոնահար Քրիստիան դե Մորիենի հետ։ 1556 թվականին, երբ Մարիան հրաժարվեց գահից և վերադարձավ Իսպանիա, Կատերինան ամուսնու հետ տեղափոխվեց Իսպանիա։ Երկու տարի անց, Մարիայի մահից հետո Կատերինային տվեցին բավականին մեծ թոշակ։ 1661 թվականին Կատերինան ամուսնու հետ հաստատվեց Անտվերպենում։ Շուտով ամուսինը նշանակվեց աշխատանքի Հերտոգենբոսում, և 1565 թվականին զույգը տեղափոխվեց այնտեղ[9]։

Կատերինա վան Հեմեսսենին են անդրադարձել իտալացի երկու արվեստագետ-կենսագիրներ՝ Լոդովիկո Գուչիարդինին իր «Description of the Low Countries», 1567 և Ջորջո Վազարին իր «Բարձորակ նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կյանքը» աշխատությունում, 1568[10]։
Մահացել է 1587 թվականին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում ստեղծել է դիմանկարներ, ունի նաև կրոնական թեմայով երկու կտավներ։ Կատերինա վան Հեմեսսենի ստորագրությամբ պահպանվել են ութ փոքր դիմանկարներ և երկու կրոնական թեմայով կտավներ, որոնք ստեղծվել են 1548-1552 ժամանակահատվածում[11]։ Նա մուգ ֆոնի վրա պատկերել է հարուստ տղամարդկանց ու կանանց։ Նրա ստեղծած կերպարները վայելչակազմ են, նորաձև հագուստներով ու զարդարանքներով[11]։ Նրա լավագույն հայտնի աշխատանքը՝ իր ինքնադիմանկարը, գտնվում է Բազելի գեղարվեստի թանգարանում։ Նկարի վրա ստորագրված է 1548 թվական[12], երբ նա 20 տարեկան էր։ Միևնույն ժամանակ նկարել է նաև դաշնամուրի մոտ նստած կնոջ դիմանկար, որը հավանաբար նրա քույրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Public Catalogue Foundation — 2003.
- 1 2 Catharina van Hemessen — 2008.
- 1 2 Art UK painters database
- 1 2 3 4 http://kmska.be/collection/work/data/naatp1
- 1 2 3 4 Union List of Artist Names — 2017.
- ↑ Wallen B. Hemessen family // Grove Art Online / J. Turner — Oxford, England, Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T037472
- ↑ Jones, 136
- ↑ Kemperdick, 15
- ↑ Karolien de Clippel, Catharina van Hemessen (1528 - na 1567): een monografische studie over een 'uytnemende wel geschickte vrouwe in de conste der schilderyen, Koninklijke Vlaamse Academie van Belgie voor Wetenschappen en Kunsten, 2004, p. 32
- ↑ Catharina van Hemessen, in: Delia Gaze, Dictionary of Women Artists: Artists, J-Z, Taylor & Francis, 1997, p. 661
- 1 2 Burr Wallen. "Hemessen." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 18 Apr. 2015
- ↑ Kleiner, 519
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chadwick, Whitney, Women, Art, and Society, Thames and Hudson, London, 1990
- Jones, Susan Frances. Van Eyck to Gossaert. London: National Gallery, 2011. ISBN 978-1-85709-504-3
- Harris, Anne Sutherland and Linda Nochlin, Women Artists: 1550-1950, Los Angeles County Museum of Art, Knopf, New York, 1976
- Kemperdick, Stephan. The Early Portrait, from the Collection of the Prince of Liechtenstein and the Kunstmuseum Basel. Munich: Prestel, 2006. ISBN 3-7913-3598-7
- Kleiner, Fred. Gardner's Art Through the Ages. Wadsworth, 2009. ISBN 0-495-57364-7
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատերինա վան Հեմեսսեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||