Կատերինա Կորնարո
Կատերինա Կորնարո հունարեն՝ Αικατερίνη Κορνάρο | |||
![]() | |||
«Կիպրոսի թագուհի Կատերինա Կոնրարոյի դիմանկարը» Ջենտիլե Բելլինի, Բուդապեշտի կերպարվեստի թանգարան | |||
| |||
---|---|---|---|
1474 - 1489 | |||
Նախորդող | Ժակ Գ | ||
Հաջորդող | Տիտղոսը փոխանցվել է Սավոյաններին | ||
| |||
1474 - 1489 | |||
Նախորդող | Ժակ Գ | ||
Հաջորդող | Տիտղոսը փոխանցվել է Սավոյաններին | ||
| |||
1474 - 1489 | |||
Նախորդող | Ժակ Գ | ||
Հաջորդող | Տիտղոսը փոխանցվել է Սավոյաններին | ||
Մասնագիտություն՝ | իշխող թագուհի | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 25, 1454 | ||
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն | ||
Վախճանի օր | հուլիսի 10, 1510 (55 տարեկան) | ||
Վախճանի վայր | Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա | ||
Գերեզման | San Salvador | ||
Թաղված | San Salvador | ||
Դինաստիա | Կորնարո | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Մարկո Կորնարո | ||
Մայր | Ֆիորենցա Կրիսպո | ||
Ամուսին | Հակոբ II Լուսինյան | ||
Զավակներ | Հակոբ III[1] | ||
Կատերինա (Կատարինա) Կորնարո (նոյեմբերի 25, 1454, Վենետիկ — 10 հուլիսի, 1510, Ազոլո, Վենետիկի հանրապետություն), 1474 թվականից մինչև 1489 թվականը Կիպրոսի թագավորության թագուհի՝ հանգուցյալ Ժակ (Հակոբ) Բ Դե Լուսինյան թագավորի այրի։ Կրել է «Սբ. Մարկոսի դուստր» պատվավոր տիտղոսը, որը տրվում էր Վենետիկյան ազնվական կանանց՝ ովքեր ամուսնացած էին օտար միապետների հետ։
Մանկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատերինա Կորնարոն ծնվել է Վենետիկում, 1454 թվականին՝ ազնվականի ընտանիքում։ Կորնարո տոհմը հայտնի էր վենետիկյան առևտրական շրջանակներում։ Կիպրոսում ընտանիքը ուներ շաքարի մի քանի արտադրամասեր։
Ամուսնությունը Կիպրոսի Ժակ Բ թագավորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
1468 թվականին Վենետիկի դոժի և Մարկոս Կորնարոյի որոշմամբ՝ Կատերինան պետք է ամուսնանար Կիպրոսի նորընտիր թագավոր, Ժակ Բ Դե Լուսինյանի հետ։ Ամուսնությունը օգտակար էր Վենետիկի համար, քանի որ ըստ ամուսնական պայմանագրի թագավորի և թագուհու մահից հետո՝ եթե ժառանգներ չլինեին, Կիպրոսն անցնում էր Վենետիկին։ Այդ ժամանակ Կատերինան ընդամենը 14 տարեկան էր։ Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Վենետիկում, որին Ժակ Բ թագավորի փոխարեն մասնակցեց նրա վստահված անձը։ Սակայն ամուսնությունից չանցած մեկ տարի Ժակ Բ-ն մահանում է և արդեն հղի Կատերինան դառնում է դեռ չծնված թագաժառանգ՝ Ժակ Գ-ի գահապահ-խնամակալը։ Մեկ տարի անց, որդու առեղծվածային մահվանից հետո Կատերինան դառնում է թագուհի։ Սակայն շուտով, 1489 թվականին նա հրաժարվում է գահից և այն հանձնում Վենետիկի Հանրապետությանը։
Կատերինա Կորնարոն մահանում է Վենետիկում 1510 թվականին։ Հայոց Թագավոր տիտղոսը Լևոն Ե Լուսինյանի մահից հետո Կիպրոսի թագավորները ի թիվս այլ տիտղոսների՝ սեփականացրեցին Հայոց Թագավոր տիտղոսը, որի վերջին կրողն այդ տոհմից եղավ Կատերինա Կորնաոն։
Հայոց Թագավոր տիտղոսը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Զ Լուսինյանի մահից հետո Կիպրոսի թագավորները ի թիվս այլ տիտղոսների՝ սեփականցրեցին Հայոց Թագավոր տիտղոսը, որի վերջին կրողը այդ տոհմից եղավ Կատերինա Կորնարոն, վերջինսել այն փոխանցեց Սավոյների արքայատանը, որի ժառնագները մինչ օրս կրում են Կիլիկիայի Հայոց թագավոր տիտղոսը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կատերինա Կոնրարո», Գալինա Ռոսսի
|