Կասերիս (Մատու Գրոսու)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Կասերիս | |||||
Cáceres | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Նահանգ | Մատու Գրոսու | ||||
Համայնք | Մատու Գրոսու | ||||
Հիմնադրված է | 1778 թ. | ||||
Մակերես | 24 398,399 կմ² | ||||
ԲԾՄ | 176 մ | ||||
Բնակչություն | 84 175 մարդ (2007) | ||||
Խտություն | 3,45 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 65 | ||||
Փոստային դասիչ | 78200-000 | ||||
Պաշտոնական կայք | caceres.mt.gov.br | ||||
| |||||
Կասերիս (պորտ.՝ Cáceres), համայնք Բրազիլիայում՝ Մատու Գրոսու նահանգի կազմում։ Գտնվում է Մատու Գրոսու նահանգի հարավկենտրոնական մարզում։ Մտնում է Ալտու Պանտանալի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 94.861 մարդ՝ 2020 թվականի տվյալներով[1]։ Գրավում է 24 398,399 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը կազմում է՝ 3,45 մարդ/կմ2։
Քաղաքն ընկած է Պարչագվայ գետի ափերին և ամեն տարի սեպտեմբեր ամսին հյուրընկալում է ձկնորսական սիրված փառատոնը[2]։
Համայնքի սահմաններում են ընկած Սեռա դաս Արարաս[3] ու Տայամա բնապահպանական կայանների[4] և 2002 թվականին հիմնադրված Գիրա ազգային պարկի որոշակի հատվածներ[5]։
Կասերիսից է 1913 թվականին մեկնարկել Ռուզվելտի և Ռոնդոնի գիտարշավը[6]։
Կասերիսում են տեղակայված Մատու Գրոսուի նահանգային պետական համալսարանի վարչական մասնաշենքն ու մի շարք ֆակուլտետների և ասպիրանտուրայի մասնաշենքերը[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1778 թվականի հոկտեմբերի 6-ին[8]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համախառն ներքին արդյունքը, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 423.534.000,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2003 թվականի դրությամբ, կազմում է՝ 4.829,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
- Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,737 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ IBGE 2020
- ↑ «Thousands of piranhas infest beach, bite swimmers». Sydney Morning Herald. Fairfax Media. 2011 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Unidade de Conservação: Estação Ecológica da Serra das Araras (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին
- ↑ Unidade de Conservação: Estação Ecológica de Taiamã (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին
- ↑ Parque Estadual Guirá (պորտուգալերեն), Via Rural, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին, Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Roosevel-Rondon Scientifi Expedition Website (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 6-ին, Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին
- ↑ UNEMAT Website (պորտուգալերեն), Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին
- ↑ Ivan Sache (2010 թ․ նոյեմբերի 21). «Cáceres, Mato Grosso (Brazil)». Flags of the World. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասերիս (Մատու Գրոսու)» հոդվածին։ |
|