Կասաբլանկայի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասաբլանկայի նավահանգիստ
Տեսակնավահանգիստ
Երկիր Մարոկկո
ՎարչատարածքԿասաբլանկա
Քարտեզ
Քարտեզ

Կասաբլանկայի նավահանգիստ ( արաբ․՝ ميناء الدار البيضاء‎‎ , ֆր.՝ Port de Casablanca), օբյեկտների ու տերմինալների խումբ, որոնք Կասաբլանկայի նավահանգիստներում իրականացնում են ծովային առևտրին ծառայող բեռնաթափման գործառույթներ և բեռնափոխադրումներ։ Նավահանգիստը գտնվում է Հասան II-ի մզկիթի մոտ։

Կասաբլանկայի նավահանգիստը Մարոկկոյի և աշխարհի ամենամեծ արհեստական նավահանգիստներից մեկն է, չնայած նրա նշանակությունը որոշ չափով նվազեց, երբ 2007 թվականին Տանժերից 40 կիլոմետր դեպի արևելք՝ Միջերկրական ծովի աֆրիկյան ափին շահագործման հանձնվեց Tangiers-Med բեռնափոխադրային նավահանգիստը, որ իր կարողությամբ ամենամեծն է Աֆրիկայի միջերկրածովյան ափին։ Կասաբլանկայի նավահանգստի նախնական հզորությունը կազմում էր 3,5 միլիոն բեռնատար նավակոնտեյներ[1][2]։

Կասաբլանկայի նավահանգիստը տարեկան սպասարկում է ավելի քան 21,3 միլիոն տոննա թրաֆիք, ինչը կազմում է Մարոկկոյի ընդհանուր թրաֆիքի 38%-ը, և իրականացնում է մարոկկոյական ավելի քան 894 միլիոն դիրհամի առևտրաշրջանառություն։ Զբաղեցնելով 605 հեկտար տարածք և ունենալով ավելի քան 8 կիլոմետր երկարություն՝ այն կարող է միաժամանակ սպասարկել ավելի քան 35 նավի։

Նավահանգիստը կառավարվում է ODEP- ի (Office D'Exploitation des Ports) իրավահաջորդը համարվող Մարսա Մարոկ ընկերության կողմից, հանրային սեփականություն հանդիսացող մի հաստատության, որին վստահվել է Մարոկկոյի նավահանգիստներով անցնող ուղևորների, ապրանքների և նավերի կառավարումն ապահովելու հիմնական դերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան պորտուգալացիների ներխուժումը, որ տեղի է ունեցել 16-րդ դարում, Կասաբլանկան հայտնի էր Անֆա անունով։ Պորտուգալացիները, որ 1515 թվականին օգտագործել էին Անֆայի ավերակները բերդ կառուցելու համար, 1530 թվականին վտարվեցին Սաադի դինաստիայի կողմից։ Ներկայիս նավահանգստի հիմնադրումը տեղի է ունեցել 18-րդ դարում՝ Մարոկկոյի ալավի սուլթան Սիդի Մոհամմեդ Բին Աբդելլայի օրոք։ Հենց այս սուլթանն է տվել Ադդար Ալ Բեյդա կամ Կասաբլանկա անվանումը։ 19-րդ դարում տարածքի բնակչության թվաքանակն սկսել է արագ տեմպերով աճել, քանի որ Կասաբլանկան դարձել էր բրդի հիմնական մատակարարը Բրիտանիայի ծաղկող տեքստիլ արդյունաբերության համար, միաժամանակ աճել է նավագնացային երթևեկը։ Բրիտանացիները փոխադարձաբար սկսել են ներկրել այսպես կոչված՝ վառոդաթեյ՝ գանփաուդեր թի, կանաչ թեյի մի տեսակ, որը մարոկկոյական ազգային ըմպելիքի՝ անանուխի թեյի հիմնական բաղադրիչն է։ Կասաբլանկան 1860-ականներին ուներ մոտ 4000 բնակիչ, 1880-ականների վերջին բնակչության թվաքանակը հասավ մոտ 9000-ի[3]։ Ֆրանսիացիների տիրապետության տակ գտնվելու տարիներին Կասաբլանկան մնաց համեստ չափերով նավահանգիստ, որի բնակչությունը 1912 թվականին հասնում էր մոտավորապես 12,000-ի։

Մարոկկոյի այն ժամանակվա վարչակազմը Compagnie Marocaine- ին վստահեց փոքրիկ նավահանգստի կառուցումը, որի ջրային մակերեսը չէր գերազանցելու 10 հեկտարը։ Աշխատանքն սկսվել է 1906 թվականին։ Սկզբում շահագործման են հանձնվել երկու փոքր նավամատույցներ և մի ոչ մեծ նավանորոգարան։

1938 թվականին նավահանգստային կառույցն արդեն ձևավորվել էր և ներառում էր 125 հեկտար ջրային մակերես, նավամատույցներ և առևտրային նավերի համար նախատեսված խորշեր։

1950-ական թվականներից մինչև 1980-ականները նավահանգստում իրականացվել են են ընդլայնման կարևոր աշխատանքներ, ներառյալ ֆոսֆատների առաքման համար նախատեսված երկու օբյեկտների ընդարձակումը և ցիտրուսային մրգերի բեռնման համար հարմարությունների ստեղծումն ու կատարելագործումը։ Նավահանգիստը կառավարող ընկերության՝ Մարսա Մարոկի պատվերով բարելավման աշխատանքները 2013 թվականից շարունակվում են։

2022 թվականին շահագործման է հանձնվել 450.000 ուղևոր սպասարկելու կարողությամբ կրուիզային նոր տերմինալը[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոհամմեդ V-ի անվան միջազգային օդանավակայան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Casablanca - Encyclopedia of the Orient
  2. Discovering Casablanca - The Africa Travel Association
  3. Pennel, CR: Morocco from Empire to Independence, Oneworld, Oxford, 2003, p 121
  4. constructionreviewonline.com, 12 Oct. 2021

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասաբլանկայի նավահանգիստ» հոդվածին։