Հասան II-ի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասան II-ի մզկիթ
արաբ․՝ مسجد الحسن الثاني‎‎
Sunshine on mosque Hassan II in Casablanca, Morocco - Flickr - Milamber's portfolio.jpg
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Morocco.svg Մարոկկո
ՎարչատարածքԿասաբլանկա
Հիմնվել էօգոստոսի 30, 1993
Անվանված էՀասան II
Ճարտարապետություն
ՃարտարապետMichel Pinseau?
Ոճմավրիտանական ճարտարապետություն
Map
Map
Պաշտոնական կայքէջ

Հասան II մզկիթ (արաբ․՝ مسجد الحسن الثاني‎‎), գտնվում է Կասաբլանկա քաղաքում, այն Մարոկկոյի ամենամեծ մզկիթն է և աշխարհում ամենախոշորներից մեկը։ Կառույցը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին, որի տեսքը բացվում է դահլիճի հսկա ապակուց, կարող է ընդգրկել 25.000 հավատացյալ։ Նաև 80.000 մարդ կարող են աղոթել մզկիթի հարևանությամբ գտնվող հրապարակում։ Այսպիսով, մզկիթում տեղավորվում են 105,000 հավատացյալ։ Մեկ միջնապատի բարձրությունը `210 մետր է։ Դիզայնը մշակվել է ֆրանսիացի ճարտարապետ Միշել Փինզոյի կողմից[1]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը կառուցվել է Մարոկկոյի թագավորի`Հասան 2-րդի իշխանության օրոք։ Շինարարությունը սկսվել է 1986 թվականի հուլիսի 12-ին և ավարտվել է 1989 թվականին՝ թագավորի 60-ամյակի կապակցությամբ։ Սակայն շենքը չի բացվել մինչև 1993 թվականի օգոստոսի 30-ը։ Աշխատանքում ներգրավված էին 2500 շինարարներ, 10.000 արվեստագետներ և այլ դիզայներներ։ Շինարարության համար բոլոր նյութերը վերցվել են Մարոկկոյի շրջաններից և միայն Իտալիայից ներկրվել են սալիկների համար սպիտակ գրանիտ և 50 տոննա ապակե ջահեր։ Մոտ 6000 ավանդական մարոկական արհեստավորներ հինգ տարի աշխատել են մզկիթի, մարմարե հատակի, քարե սյուների և այլ զարդերի համար[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մզկիթը գտնվում է 9 հա տարածքում։ Աղոթասրահում ներկված են վարդագույն գրանիտի 78 սյունակ, հատակը ծածկված է ոսկեգույն մարմարով և կանաչ օնիքսով։ Տանիքը ծածկված է վառ զմրուխտե սալիկներով։ Այս խոշոր կառույցի շինարարության ընթացքում կիրառվել են տեխնոլոգիական նորարարություններ տարբեր եղանակային պայմաններին հարմարեցնելու համար։ Օրինակ, հատակները ջեռուցվում են, տանիքը կարող է շարժվել, իսկ շենքն ինքնին սեյսմակայուն է։ Մինարատի վերին մասում գտնվում է լազերային պրոյեկտորը, որը երկնքում ստեղծում է մոտ 30 կմ երկարություն ունեցող կանաչ գույնի թեթև գիծ՝ Մաքքայում պահպանվող մզկիթի դիմաց[3][4] Completed in 1993, it was designed by Michel Pinseau and built by Bouygues. The minaret is 60 stories high topped by a laser, the light from which is directed towards Mecca.[5]:

Շենքի մակերեսի կեսը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի վերևում։ Գլխավոր ճարտարապետ Միշել Փինզոյի խոսքերով, նա ներշնչված է Ղուրանի խոսքերով. «Ալլահի գահը ջրի վրա է»։ Այս գաղափարը, նա օգտագործում էր շենքը նախագծելիս[6]։ Եվ իրականում, մզկիթի շենքն այնպես է կառուցված, որ երկրպագուների մոտ ստեղծի այնպիսի տպավորություն, որ մզկիթը լողում է ալիքների վրա։ Այս ազդեցությունն ավելի է բարձրանում ալիքի բարձրության վրա[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շինարարության արժեքը 800 միլիոն դոլար է և բոլոր գումարները հավաքվել են նվիրատվությունների միջոցով։
  • Մեծ Հասան մզկիթն աշխարհում ամենաբարձր կրոնական կառույցն է։
  • Հասան II մզկիթը Մարոկկոյի այն կրոնական կառույցներից մեկն է, որտեղ թույլատրվում է մտնել ոչ մուսուլմաններին։
  • Հատկանշական է, որ մզկիթի ճարտարապետը`ֆրանսիացի Միշել Փինզոնը մուսուլման չէր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paul Clammer (փետրվարի 1, 2009)։ Morocco։ LP։ էջեր 105–։ ISBN 978-1-74104-971-8։ Վերցված է հոկտեմբերի 3, 2012 
  2. Karber Phil (հունիսի 18, 2012)։ Fear and Faith in Paradise: Exploring Conflict and Religion in the Middle East։ Rowman & Littlefield։ էջեր 466–։ ISBN 978-1-4422-1479-8։ Վերցված է հոկտեմբերի 3, 2012 
  3. Kingfisher Geography encyclopedia. 1-85613-582-9. Page 137
  4. «Hassan II Mosque, Casablanca»։ Sacred Destinations։ Վերցված է հոկտեմբերի 2, 2012 
  5. Hardy Paula, Vorhees Mara, Edsall Heidi (2005)։ Lonely Planet Morocco։ Lonely Planet։ էջեր 24, 57, 82, 85։ ISBN 9781740596787 
  6. Lehmann Ingeborg, Henss Rita, Szerelmy Beate, Nosbers Hedwig, Zakrzewski Reinhard (2012)։ Baedeker Morocco։ Baedeker։ էջեր 199–200։ ISBN 9783829766234 
  7. Davies Ethel (սեպտեմբերի 15, 2009)։ North Africa: The Roman Coast։ Bradt Travel Guides։ էջեր 97–։ ISBN 978-1-84162-287-3։ Վերցված է հոկտեմբերի 3, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]