Կառոլինա Բանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառոլինա Բանգ
իսպ.՝ Carolina Bang
MJK35274 Carolina Bang (El Bar, Berlinale 2017).jpg
Կառոլինա Բանգ (2017)
Ի ծնե անուն՝Carolina Herrera Bang
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 21, 1985(1985-09-21) (34 տարեկան)
Ծննդավայր՝Կանարյան կղզիներ
Սանթա-Կռուզ-դե-Թեներիֆե
Իսպանիա
Երկիր՝Իսպանիա
Ազգություն՝Իսպանուհի
Քաղաքացիություն՝Իսպանիա Իսպանիա
Մասնագիտություն՝Դերասանուհի
Կարիերա՝2005 թվականից
Ուղղություն՝Կատակերգություն
Կարճամետրաժ ֆիլմեր
Դրամա
IMDb։ID 3016653
www.carolinaherrera.com

Կառոլինա Էռերա Բանգ (իսպ.՝ Carolina Herrera Bang, 1985 թվական սեպտեմբերի 21 Սանթա-Կռուզ-դե-Թեներիֆե, Կանարյան կղզիներ, Իսպանիա), թատրոնի և կինոյի իսպանացի դերասանուհի: Ունի նորվեգական արմատներ: Նրա ամենահայտնի դերն է՝ աճպարարուհին, ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում (2010), որի համար 2011 թվականին նա անվանակարգվել է «Գոյա» կինոմրցանակին «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականին Թեներիֆե կղզում, փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մադրիդ: Մադրիդյան պոլիտեխնիկական համալսարանում ուսումնասիրել է ճարտարապետություն, և դրա հետ մեկտեղ սովորել է դերասանական արվեստ:

2005 թվականին, Կառոլինա Բանգը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, աշխատելով թատրոնում: 2007 և 2008 թվականների ընթացքում, նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում[1]: Միևնույն ժամանակ, նա նկարահանվել է «Պակոյի մարդիկ» և «Los exitosos Pells» սերիալներում:

2010 թվականին դերասանուհին նկարահանվել է Ալեքս դե լա Իգլեսիայի «Թախծալի բալլադ շեփորի համար» ֆիլմում[2]: Կառոլինան վերջ ի վերջո անվանակարգվել է «Լավագույն կանացի դերասանական առաջնաելույթ» անվանակարգման մեջ «XXV Գոյա մրցանակ»-ի համար (2011)[3]:

2011 թվականին Բանգը Անտոնիո Ռեսինեսի և Մարիա Բարանկոյի հետ համատեղ նկարահանվել է «Ռասպուտինի դաշույնը» ֆիլմում[4], ինչպես նաև հրավիրվել է «Աիդա» հեռուստասերիալ որպես հյուր: Կառոլինան նաև հաստատել է, որ Telecinco հեռուստաալիքի «Գայլերի երկիր» սերիալում խաղալու է գլխավոր դերը[5][6]: 2011 թվականին նկարահանվել է նաև «Կյանքի վերջին կայծը» ֆիլմում:

2013 թվականին խաղացել է երիտասարդ վհուկ Եվայի դերը «Վհուկները Սուգարամուրդիից» կոմեդիայում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հարազատ իսպաներենից բացի, ազատ խոսում է նաև անգլերենով և ուսումնասիրում է գերմաներեն և չինարեն լեզուները[7]: Նա հայտնել է, որ քնելուց առաջ սիրում է դիտել այնպիսի ֆիլմեր ինչպիսիք են` «Լարովի նարինջ» և «Սրտով վայրենի» ֆիլմերը: Կառոլինան Իսպանիայում համարվում է ամենագեղեցիկ կանանցից մեկը[8][9][10]:

2014 թվականի հունիսին Կառոլինան ամուսնացավ ռեժիսոր Ալեքս դե լա Իգլեսիայի հետ:

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Գոյա (կինոմրցանակ, 2011) Գոյա մրցանակ «Գոյա» Մրցանակ լավագույն կանացի դերասանական առաջնաելույթի համար Թախծալի բալլադ շեփորի համար Առաջադրված

[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Despega la serie 'Plutón BRB Nero'»։ El Mundo։ 24 September 2009։ Վերցված է 18 April 2011 
  2. Miguel Ángel Valero (10 December 2010)։ «Cuando los payasos dejaron de ser graciosos»։ El Mundo։ Վերցված է 18 April 2011 
  3. 3,0 3,1 «Balada triste de trompeta»։ 25th Goya Awards։ Վերցված է 18 April 2011 
  4. «Rodando... "La daga de Rasputín"»։ carolinabang.net։ 2 May 2009։ Վերցված է 18 April 2011 
  5. «Carolina Bang ficha "Tierra de lobos"»։ elgatoencerrado.net։ 25 March 2011։ Վերցված է 18 April 2011 
  6. «Coches de caballos, enaguas, corsés... da comienzo el rodaje de la segunda temporada de 'Tierra de Lobos'»։ ¡Hola!։ 14 April 2011։ Վերցված է 18 April 2011 
  7. «Official Website of Carolina Bang»։ carolinabang.net։ Վերցված է 18 April 2011 
  8. Lucía González (14 January 2011)։ «Si me tocan más papeles de chica sexy, ya tendré tiempo de 'desencasillarme'»։ El Mundo։ Վերցված է 18 April 2011 
  9. Jackie O. (14 February 2011)։ «La gala de los 'joya'»։ El Mundo։ Վերցված է 18 April 2011 
  10. «Carolina Bang desnuda»։ Negativo Digital (Spanish website)։ 21 December 2011։ Վերցված է 18 April 2011