Կառլ Դելհայե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Դելհայե
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 18, 1955(1955-08-18)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Աախեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Դիրք եզրային կիսապաշտպան

Կառլ Դելհայե (գերմ.՝ Karl Del'Haye, օգոստոսի 18, 1955(1955-08-18)[1], Աախեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։

Կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլը ծնվել և մեծացել է Աախենում, մինչև 18 տարեկան մարզվել է Աախենի գլխավոր թիմի՝ «Ալեմանիայի» դպրոցում, հենց նրա հետ էլ կնքել է առաջին մասնագիտական պայմանագիրը։ Ռեգիոնալ լիգայում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո նրան նկատել են Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» և շուտով դարձել է այդ թիմի խաղացող։ Բունդեսլիգայում նորամուտը նշել է 1974 թվականի սեպտեմբերի 10-ին Բեռլինի «Թենիս-Բորուսիայի» դեմ այդ մրցաշրջանի երրորդ տուրի խաղում, որն ավարտվել է մյոնխենգլադբախցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։ Կառլը 61-րդ րոպեին փոխարինել է Յուպ Հայնկեսին[2]։ Առաջին երկու մրցաշրջանները հիմնականում միայն մարզվել է թիմի հետ, հաջորդ երեք մրցաշրջանները գտնվել է պահեստայինների նստարանին կամ հիմնական կազմում։ Միայն 1979/80 մրցաշրջանում խաղացել է առաջնության գրեթե ողջ ընթացքում։ Ընդհանուր առմամբ, «Բորուսիայում» անցկացրել է 6 մրցաշրջան, որոնցում մասնակցել է 97 հանդիպման և դարձել 14 գոլի հեղինակ։ Ակումբի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը և դուրս է եկել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

1980/81 մրցաշրջանից առաջ նրան 1,3 միլիոն մարկով գնել է «Բավարիան»։ Կառլի այդ տեղափոխությունը շատ սխալ էր. մյունխենյան ակումբը նրա կարիքը չուներ, նրանք գնել էին ֆուտբոլիստին միայն թշնամուն թուլացնելու համար[3][4]։ «Բավարիայում» անցկացրած 5 մրցաշրջանների ընթացքում, հաղթել է Գերմանիայի առաջնությունում և գավաթում, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց գործնականում չի խաղացել։ Ընդամենը 74 խաղ է անցկացրել և խփել է 7 գոլ։

Կառլն իր կարիերան ավարտել է Դյուսելդորֆի «Ֆորտունայում», քանի որ ավելի լուրջ ակումբներ նրա կարիքը չունեին[5]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականի ապրիլի 2-ին Ավստրիայի հավաքականի հետ ընկերական խաղում նորամուտն է նշել Գերմանիայի հավաքականում[6]․ խաղն 34-րդ րոպեին Հանսի Մյուլլերի խփած գոլի շնորհիվ ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 1։ 0 հաշվով։ Կառլը խաղադաշտում հայտնվել է 71-րդ րոպեին՝ փոխարինելով Կլաուս Ալոֆսին[7]։ Ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրել է երկու հանդիպում՝ երկրորդը բաժին է ընկել 1980 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի հանդիպմանը, որտեղ գերմանական թիմը դարձել է չեմպիոն[8]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հավաքական
  • Եվրոպայի չեմպիոն 1980
«Բորուսիա Մ»
  • Բունդեսլիգայի հաղթող՝ 1974/75, 1975/76, 1976/77
  • Բունդեսլիգայի արծաթե մեդալակիր՝ 1977/78
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի գավաթակիր՝ 1974/75, 1978/1979
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1979/1980
  • Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից՝ 1976/77
«Բավարիա»
  • Բունդեսլիգայի հաղթող՝ 1980/81, 1984/85
  • Բունդեսլիգայի բրոնզե մեդալակիր՝ 1981/82
  • Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի հաղթող՝ 1981/82, 1983/84
  • Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1984/85
  • Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակից՝ 1981/82

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spielstatistik Borussia M'gladbach - Tennis Borussia Berlin 3:1 (1:1)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  3. Kurzportrait zum 60. Geburtstag auf weltfussball.de
  4. Die traurige Geschichte vom fröhlichen Karl Del’Haye. welt.de vom 12. Juni 2013
  5. Matthias Arnhold (2020 թ․ մայիսի 7). «Karl Del'Haye - Matches and Goals in Bundesliga». RSSSF.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  6. Matthias Arnhold (2020 թ․ մայիսի 7). «Karl Del'Haye - International Appearances». RSSSF.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  7. «Spielstatistik Deutschland - Österreich 1:0 (1:0)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  8. Bundesarchiv: Sportpreise (Silberlorbeer): Verleihung des Silbernen Lorbeerblattes an die Deutsche Nationalmannschaft (Europameisterschaft 1980) Signatur BArch B 122/29165