Կառլոս Բագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլոս Բագեր
Carlos Baguer.jpg
Ծնվել էմարտ 1768[1]
Բարսելոնա, Իսպանիա
ԵրկիրԻսպանիա
Մահացել էփետրվարի 29, 1808(1808-02-29)[2][3] (39 տարեկանում)
Բարսելոնա, Իսպանիա
Ժանրերսիմֆոնիա և օպերա
Մասնագիտություներգեհոնահար և կոմպոզիտոր
Գործիքներերգեհոն

Կառլոս Բագեր (կատ.՝ Carles Baguer i Mariner, մարտ 1768[1], Բարսելոնա, Իսպանիա - փետրվարի 29, 1808(1808-02-29)[2][3], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի կոմպոզիտոր և երգեհոնահար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Բագերը ծնվել է 1768 թվականին Բարսելոնայում։ Նրա ծագման մասին քիչ տեղեկություններ կան։ Նա Բարսելոնայի տաճարի երգեհոնահար Ֆրանչեսկո Մարիների զարմիկն էր։ Հորեղբայրը դարձել է երաժշտության ոլորտում նրա ուսուցիչը[5]։

18 տարիներին չլրացած` 1768 թվականից Բագերն սկսել է փոխարինել նրան իր աշխատանքում։ 1789 թվականին, Մարիների մահից հետո, Բագերը նշանակվում է տաճարի երգեհոնահար և կատարում է այս աշխատանքը մինչև իր կյանքի վերջ:

Երգեհոնի համար գրված նրա մեկնաբանություններն ու իմպրովիզացիաները նրան մեծ ճանաչում են բերում, սակայն նրա ամենակարևոր ներդրումը եղել է որպես կոմպոզիտոր:

Բագերի ստեղծագործությունները նրան Լուիջի Բոկերինիի և Գաէտանո Բրունետիի հետ նրան դարձնում են դասական դարաշրջանի Իսպանիայի հիմնական սիմֆոնիստը:

Նրա սիմֆոնիաների մեծ մասը գրված է իտալացի և գերմանացի վարպետների, այդ թվում` Ժոզեֆ Հեյդենի և Փլեյելի ակնհայտ ազդեցության տակ:

Նրա աշակերտներից մի քանիսը դարձել են հայտնի երաժիշտներ: Նրանցից են Մեթյու Ֆերերը, որը փոխարինել է Բագերին տաճարի երգեհոնահարի պաշտոնում, Ռամոն Կարնիցերը (1806-1888) և, հավանաբար, Բերնաթ Բերտրանան:

Բագերը մահացել է 1808 թվականին, այն օրը, երբ ֆրանսիական զորքերը գրավել են Բարսելոնայի ամրոցը:

Բագերն ստեղծել է 19 սիմֆոնիա, 10 օրատորիա, սոնատներ դաշնամուրի, շեփորի համար և հոգևոր երաժշտություն:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carles Baguer; Josep Maria Vilar, rev. i ed. La música orquestral de Carles Baguer: 1768—1808 [música impresa] Barcelona: Tritó, 1996—2005
    • I: Simfonies 1 a 3
    • II: Simfonies 5, 6 i 12
    • III: Simfonies 13 a 15
    • IV: Simfonies 16, 18 i 19
    • V: Concert per a dos fagots i orquestra en Fa major (reducció)
    • VI: Simfonies 7 a 11
    • VIII: Obertures
  • Carles Baguer; Maria A. Ester Sala, ed. Carlos Baguer: Siete sonatas Madrid: UME, 1976
  • Ramón Sobrino La música orquestral de Carles Baguer 1768—1808 publicado en Revista Española de Musicología 21 (1998), 2
  • Josep Maria Vilar Carles Baguer, organista de la Seu de Barcelona; El Classicisme musical a Catalunya Barcelona: Graó, 1995
  • Josep Maria Vilar i Torrens Les simfonies de Carles Baguer. Fonts, context i estil Tesi doctoral de l’UAB (1994), publicada como microfichas: Bellaterra: UAB, 1995
  • María A. Ester Sala Algunos datos biográficos de Carlos Baguer (1768—1808), organista de la catedral de Barcelona publicado en Revista de Musicología VI (1983) 1 i 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1994.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Diccionario biográfico españolReal Academia de la Historia.
  4. ARXIUS MUSICALS A CATALUNYA
  5. Багер Карлос

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]