Jump to content

Կապսի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապսի ջրամբար

Ջրամբարի համար նախատեսված տեղամասը
Տեղագրություն Հայաստան Հայաստան
Ամենաբարձր կետը 1730 մ
Ավազանի մակերեսը 280 հա (ներկա պահին)
430 հա (նախագծով) կմ²
Ընդհանուր ծավալը 60 միլիոն մ3 (ներկա պահին)
90 միլիոն մ3 (նախագծով)
Ջրափնյա գծի երկարությունը 4 կմ
Միջին խորությունը 1704 մ
Քարտեզ

Կապսի ջրամբար, անավարտ ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Ախուրյան գետի աջ ափին[1]։ Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։

Ջրամբարի շինարարությունն սկսվել է 1985 թվականին։ Շինարարական աշխատանքները մինչև 1989 թվականի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993 թվականին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի[2]։

Շինարարության նշված ժամանակահատվածում կառուցվել է ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, իրիգացիոն թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ և ձախ մասերի պատնեշների որոշ հատվածները, ինչպես նաև կատարվել են ցեմենտավորման որոշ աշխատանքներ։

Հայաստանի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տալիս Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է ջրամբարի վերականգմանը, մասնավորապես՝ պատվարի բարձրացմանը[3], որի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվի նախագծային 8 համայնքներում (Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կապսի ջրամբարի վերականգնումը կարժենա 18,5 միլիոն եվրո». «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ. Օգոստոսի 12, 2013 թ. Վերցված է Հունվարի 17, 2014 թ.-ին.
  2. «Կվերականգնվի Կապսի ջրամբարը. Ծրագիրն արժե 18.5 միլիոն եվրո». «168 Ժամ առցանց լրատվական կայք». Օգոստոսի 8, 2013 թ. Վերցված է Հունվարի 17, 2014 թ.-ին.
  3. «Կվերականգնվի Կապսի ջրամբարը». «ՍԻՎԻԼՆԵԹ». Օգոստոսի 8, 2013 թ. Վերցված է Հունվարի 17, 2014 թ.-ին.