Ծովի ափին (ֆիլմ, 2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կապուտակ ափ (ֆիլմ, 2015)ից)
Ծովի ափին
անգլ.՝ By the Sea[1]
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրդրամա[2][3] և ռոմանտիկ ֆիլմ
Թվականնոյեմբերի 5, 2015, դեկտեմբերի 10, 2015[1][4] և նոյեմբերի 12, 2015[5][6]
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորԱնջելինա Ջոլի[1][2][7][…]
ՊրոդյուսերԱնջելինա Ջոլի[1] և Բրեդ Փիթ[1]
Սցենարի հեղինակԱնջելինա Ջոլի[1]
ԴերակատարներԱնջելինա Ջոլի[8][3][7][…], Բրեդ Փիթ[8][3][7][…], Մելանի Լորեն[8][3][7][…], Մելվիլ Պուպո[8][3][7][…], Նիլս Արեստրուպ[8][3][7], Ռիշար Բորենժե[8][7], Սառա Նաուդի[8] և Մարիկա Գրին[8]
ՕպերատորՔրիստիան Բերգեր[1]
ԵրաժշտությունԳաբրիել Յարեդ[1]
ՄոնտաժՄարտին Պենսա[1] և Պատրիսիա Ռոմել[1]
Պատմվածքի վայրԼազուր ափ[9]
Նկարահանման վայրՎալետա, Գոցո[10] և Մալթա[9]
ԿինոընկերությունPlan B Entertainment[1]
Տևողություն132 ± 1 րոպե
Բյուջե10 000 000 $
Շահույթ3 300 000 $
Պաշտոնական կայքէջ

Կապուտակ ափ, ամերիկյան ֆիլմ, ռեժիսոր՝ Անժելինա Ջոլի։ Գլխավոր դերերը կատարում են Անժելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Մելանի Լորանը, Մելվիլ Պուպոն և Նիլս Արեստրուպը։ Ֆիլմը վարձույթով թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Universal Studios ընկերության կողմից[11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է մի ամուսնական զույգի մասին՝ փայլուն պարուհու և հայտնի գրողի, ովքեր փախչել էին Նյու Յորքի իրարանցումից Ֆրանսիայի Լազուր ափ, թողնելով հին կյանքը։ Զգացմունքային ֆրանսիական զույգի հետ հանկարծակի ծանոթությունը արթնացնում է վտանգավոր կիրք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրեդ Փիթ֊ Ռոլանդ
  • ԱՆջելինա Ջոլի֊ Վանեսսա
  • Մելանի Լորան֊ Լիա
  • Մելվիլ Պուպո֊ Ֆրանսուա
  • Նիլս Արեստրուպ֊ Միշել
  • Րիշար Բորենժե

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին հայտարարվեց, որ Անջելինա Ջոլին և ամուսինը՝ Բրեդ Փիթը, պետք է նկարահանվեն նոր «Կապուտակ ափ» ֆիլմում, որի սցենարը գրել է Անջելինան։ Նա նաև հանդիսանում է որպես ռեժիսոր։ Ըստ The Hollywood Reporter֊ի, տվյալ ֆիլմը ամուսնական զույգի դժվար հարաբերությունների մասին է, որը գնում է հանգստավայր՝ փորձելով փրկել ամուսնությունը։ Սա ամուսնական զույգի առաջին համագործակցությունն է՝ «Միսթր և միսիս Սմիթ» ֆիլմից 10 տարի անց[12]։ Նկարը նկարահանվել է Մալթայում, ինչը հաստատել վարչապետը, ասելով, որ նկարահանումները տեղի են ունեցել Մջարր֊իշ֊Շինիի ծովախորշում[13][14]։ Ֆիլմի օպերատորը դարձավ Քրիստիան Բերգերը, ով աշխատում էր բնական լույսով և կիրառում էր իր սեփական հայտնագործությունը՝ «Cine Reflect Lighting System» լուսավորման համակարգը[15][16].։ Անջելինա Ջոլիի որոշմամբ, ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում անցյալ դարի 70֊ական թվականներին։ Այս դարաշրջանը նրան գրավել է ոչ միայն իր պայծառությամբ, այլ նաև նրանով, որ այն ժամանակ շատ իրեր պարզապես գոյություն չեն ունեցել, որոնք հիմա մեզ շեղում են և թուլն չեն տալիս կենտրոնանալ բացառապես հույզերի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt3707106/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.metacritic.com/movie/by-the-sea
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.bbfc.co.uk/releases/sea-film-1
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 https://larevuedesmedias.ina.fr/la-france-redevient-une-terre-de-tournage-de-films-et-series
  10. http://archive.is/h7lJi
  11. By the Sea (2015). Box Office Mojo.
  12. Borys Kit (2014 թ․ մայիսի 2). «Brad Pitt, Angelina Jolie Teaming Up for Mystery Movie Project» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. Kauri (2014 թ․ հուլիսի 14). «Brangelina are headed to Malta» (անգլերեն). Collider. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. Ivan Camilleri (2014 թ․ հուլիսի 3). «Brangelina are headed to Malta» (անգլերեն). Times of Malta. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. Adam Cliftwood (2014 թ․ սեպտեմբերի 15). «Brad Pitt, Angelina Jolie Teaming Up for Mystery Movie Project» (անգլերեն). Collider. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. Peter Caranicas (2014 թ․ սեպտեմբերի 15). «Below the Line Bookings» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.