Կապույտ և արծաթագույն նոկտյուրն։ Չելսի
Կապույտ և արծաթագույն նոկտյուրն։ Չելսի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[1] |
տարի | օգոստոս 1871[1] |
բարձրություն | 50,2 սանտիմետր[2] |
լայնություն | 60,8 սանտիմետր[2] |
ստեղծման վայր | Լոնդոն |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | Tonalism? |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ[1] |
սեփականատեր | Թեյթ[1] |
մակագրություն | Signed with a butterfly and dated‘71’ in a cartouche[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Nocturne: Blue and Silver – Chelsea Վիքիպահեստում |
«Կապույտ և արծաթագույն նոկտյուրն Չելսի», ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի նկար՝ ստեղծված 1871 թվականին։ Սա լոնդոնյան «նոկտյուրնների» առաջին աշխատանքներից է[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքը ստեղծվել է արևելյան մշակույթի ազդեցությամբ[5]։ Իր ստեղծագործություններում Ուիսթլերը ձգտել է փոխանցել գիշերային Թեմզայի խորհրդավորության և գեղեցկության զգացողությունը։ Ֆրեդերիկ Լեյլանդն առաջինն էր, որը Ուիսթլերի՝ լուսնի լույսով ողողված տեսարաններն անվանեց «նոկտյուրն», քանի որ նկարաշարը ոչ թե խորհրդանշում էր սոսկ գիշերային տեսարան, այլ ասոցացվում էր երաժշտության հետ։ Ուիսթլերն ընդունում էր նկարների այսօրինակ բնութագրումը։
Բատտերսից բացվում է տեսարան դեպի Չելսի, իսկ հորիզոնում կարելի է նշմարել հին եկեղեցու գմբեթի ուրվագիծը։ Առաջին պլանում նեղլիկ լաստանավը և ձկնորսի մարմինը պատկերվել են նվազագույն դետալներով, իսկ ճապոնական արվեստի ազդեցությունը արտահայտվել է սահմանափակ գունապնակով, նուրբ գծերով և թիթեռների ինքնատիպ պատկերներով[6]։
Նկարը «Մանուշակագույն և կանաչ վարիացիաների» հետ ցուցադրվել է Դադլիի պատկերասրահում՝ 1871 թվականի նոյեմբերին։
«Թայմսի» քննադատը բացառիկ գնահատական է տվել Ուիսթլերի նոկտյուրններին՝ արտահայտվելով այսպես.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 http://www.tate.org.uk/art/artworks/whistler-nocturne-blue-and-silver-chelsea-t01571/text-summary
- ↑ 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/whistler-nocturne-blue-and-silver-chelsea-t01571
- ↑ http://www.tate.org.uk/art/artworks/whistler-nocturne-blue-and-silver-chelsea-t01571/text-catalogue-entry
- ↑ Tate. «'Nocturne: Blue and Silver - Chelsea', James Abbott McNeill Whistler, 1871» (անգլերեն). Tate. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Siewert, John. "Whistler's Nocturnes and the aesthetic subject." (1995): 0775-0775.
- ↑ Mayer, Lance, and Gay Myers. American Painters on Technique: 1860-1945. Getty Publications, 2013. 161.