Կապույտ լճի ափին գտնվող մարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կապույտ լճի ափին գտնվող մարդիկ
August Macke - Leute am blauen See (1913).jpg
տեսակգեղանկար
նկարիչԱվգուստ Մակե
տարի1913
բարձրություն60 սանտիմետր
լայնություն48,5 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿունստհալե (Կարլսրուե)
հավաքածուԿունստհալե (Կարլսրուե)
https://www.kunsthalle-karlsruhe.de/kunstwerke/August-Macke/Leute-am-blauen-See/AAA653B14FA93035E973C0A43B4D200F/ կայք

«Կապույտ լճի ափին գտնվող մարդիկ» (գերմ.՝ Leute am blauen See), գերմանացի նկարիչ Ավգուստ Մակեի նկարն է, վրձնել է 1913 թվակաին։ Ներկայումս պահպանվում է Կարլսրուեի պետական Կունստհալեում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կապույտ լճի ափին գտնվող մարդիկ» Մակեի կյանքի վերջին տարիների ամենահաջողված նկարներից է, հավանաբար սկսվել և ավարտվել է Հիլտերֆինգենում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ստեղծագործության մեջ Մակեն ընդարձակել է իմպրեսիոնիզմի և ֆովիզմի ազդեցության սահմանները, նա իր փնտրտուքների մեջ հեռուն է գնում՝ ձգտելով հասնել իր պատկերացմամբ բնանկարի մեջ գույնի նշանակության բարձրագույն արտահայտմանը։ Նկարների գլխավոր գույները դրանք այն գույներն են, որոնք ստացվում են սպիտակ գույնի տարրալուծման արդյունքում՝ կարմիրը, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ և մանուշակագույն։ Ազատ, առանց կտրուկ սահմանների գույները փոխում են մեկը մյուսին՝ միավորվելով և դառնալով մի գունավոր շրջան՝ տասներկու բաժիններով։ Մակեն նկարում մարմնավորում է գունավոր շրջանի օրենքը, որտեղ ներկայացված է մի գույնի՝ մյուսի նկատմամբ ունեցած ազդեցությունը, նրանց ներդաշնակ և աններդաշնակ համակցությունը[2]։

Դիտարկելով գույների համակցությունը՝ հանդիսատեսն աստիճանաբար ըմբռնում է ողջ կոմպոզիցիան։ Ինչպես ասել է Մակեն․ «Նկարի առանձնահատկությունը կարող է ի հայտ գալ կամ միանգամից, կամ՝ հաջորդիվ։ Նկարի յուրաքանչյուր հաջորդականություն ցույց է տալիս, որ հայացքը թափառում է»։ Էլիզաբեթ Մակեի խոսքերով, Ավգուստ այդ ժամանակ տարված է եղել բնանկարներ մեջ շարժում մտցնելու խնդրով և այն փորձել է լուծել ոչ թե հեռանկարային տեսությամբ, այլ օգտագործելով «երանգների խաղը», դա պետք է կիրառել նաև այն ժամանակ, եթե նույնիսկ օգտագործվում է մեկ գույն, օրինակ կանաչ․ «առանց մեկ հատիկ կարմիր հետքի, գույնը պետք է աշխատի, թրթռա, ապրի»։ Մակեն մաքուր գույներն իրար հետ համակցելով՝ ձգտել է հասնել ներդաշնակության։ Նրա՝ ավելի ուշ վրձնած նկարներում հիմնական սկզբունքը եղել է հանդիսատեսի կողմից նկարը որպես ամբողջական և կենդանի ընկալելը, ինչը բացառապես գույների փոխներգործության, այլ ոչ թե գունաստվերային մոդելավորման արդյունքն է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Moeller, Magdalena M., August Macke, «DuMont Buchverlag», ISBN 3-7701-2209-7։
  • Vriesen, Gustav, August Macke, «Kohlhammer»։