Կապույտ Մավրիկիոսի թանգարան
Կապույտ Մավրիկիոսի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պորտ Լուի |
Հիմնադրվել է | 2001 |
Կայք | bluepennymuseum.com |
![]() | |
![]() |
Կապույտ Մավրիկիոսի թանգարան (անգլ.՝ Blue Penny Museum), փոստային նամականիշների թանգարան Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիում, Կոդանի ափին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է Մավրիկիոսի Առևտրային բանկի կողմից և բացվել է 2001 թվականի նոյեմբերին[1]։
Թանգարանի հավաքածուն պարունակում է Մավրիկիոսի 1847 թվականի առաջին երկու փոստային նամականիշերը՝ «Վարդագույն Մավրիկիոս» և «Կապույտ Մավրիկիոս»։ Նամականիշները ձեռք են բերվել 1993 թվականի նոյեմբերի 10-ին Շվեյցարիայի աճուրդում 2 մլն դոլարով Մավրիկիոսի բանկերի և ձեռնարկությունների կոնսորցիումի կողմից՝ Մավրիկիոսի առևտրային բանկի գլխավորությամբ, և կղզի են վերադարձվել գրեթե 150 տարի անց[1]։
Լավագույն պահպանությունն ապահովելու համար նամականիշների բնօրինակները ենթարկվում են միայն լույսի կարճատև ազդեցության։ Ժամանակի մեծ մասը ցուցադրվում են միայն դրանց պատճենները։
Թանգարանի ցուցահանդեսը պարունակում է նաև[2]։
- Մավրիկիոսի այլ փոստային նամականիշեր,
- հին ծովային գծապատկերներ,
- նկարներ, փորագրություններ, քանդակներ, այդ թվում՝ Պոլ և Վիրժինիի իսկական արձանը, որը ստեղծվել է 1881 թվականին Պրոսպեր դ'Էփինեի կողմից[3],
- հնագույն փաստաթղթեր, որոնք վկայում են Մավրիկիոսի հարուստ պատմության և մշակույթի մասին։
![]() |
![]() |

Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Port Louis, Mauritius». Museums and Collections. Museums with Stamps of Mauritius (անգլերեն). Classic Stamps of Mauritius — stampsmauritius.com; Peter M. C. Werner — Сведения о музеях и коллекциях мира, хранящих первые марки Маврикия. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Blue Penny Museum». Culture & History (անգլերեն). Le Caudan Waterfront - Port Louis - Mauritius. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Richon, Emmanuel. «Prosper d'Epinay». Galerie de peinture mauricienne — Galri lapintir morisyen (ֆրանսերեն). Potomitan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le Blue Penny Museum // Le Week End. — 2001. — 25 Novembre.(ֆր.)(Ստուգված է 5 ապրիլի 2010)
- Le Blue Penny Museum // Mauritius and its Environment / Institute for Environmental and Legal Studies, Mauritius. — 2001.(անգլ.)(Ստուգված է 5 ապրիլի 2010)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Blue Penny Museum». Blue Mauritius Research Companion (անգլերեն). Helen Morgan. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- «Blue Penny Museum at Caudan Waterfront, Port Louis, Mauritius». Culture (անգլերեն). Mauritius — Rodrigues.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- «Blue Penny Museum — Port Louis — Reviews of Blue Penny Museum». Africa — Mauritius — Port Louis — Things to Do (անգլերեն). TripAdvisor. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- «Mauritius Stamps Album» (անգլերեն). Safia Hotel Mauritius — Альбом почтовых марок Маврикия. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ Մավրիկիոսի թանգարան» հոդվածին։ |