Կանո Միցունոբու
Կանո Միցունոբու ճապ.՝ 狩野光信 | |
---|---|
Ծնվել է | 1561[1] կամ 1565[1] |
Ծննդավայր | Yamashiro Province, Kinai, Ճապոնիա |
Վախճանվել է | ապրիլի 13, 1608 կամ հուլիսի 15, 1608[2] |
Մահվան վայր | Կուվանա, Միե, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Kanō Kōi? |
Հայր | Կանո Էյտոկու |
Զավակներ | Kanō Sadanobu? |
Kanō Mitsunobu Վիքիպահեստում |
Կանո Միցունոբու (ճապ.՝ 狩野 光信, 1561[1] կամ 1565[1], Yamashiro Province, Kinai, Ճապոնիա - ապրիլի 13, 1608 կամ հուլիսի 15, 1608[2], Կուվանա, Միե, Ճապոնիա), Աձուտի-Մամոյամայի ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։
Կանո Միցունոբուն նկարիչ Կանո Էյտոկույի որդին է, նկարիչ Կանո Տականոբուի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ուսումնասիրություններում Կանո Միցունոբուի ծննդյան տարբեր տարեթվեր են նշվում, առանձին ուսումնասիրողներ նշում են 1561 թվականը, մի շարք հրատարակություններում նշվում է 1565 թվականը։ Նրա մասին պատմական փաստաթղթերում առաջին հիշատակումը կապված է հոր՝ Կանո Էյտոկուի հետ համատեղ Աձուդի Օդի Նոբունագի ամրոցում զարդանկարի աշխատանքների կատարմանը։ Հոր հետ միասին նա աշխատել է նաև Օսակայի ամրոցում, Կիոտոյի կայսերական պալատում, Ձյուրակուդայի պալատում մասնակցել է տպավորիչ զարդանկարների ստեղծման աշխատանքներին[3]։ Տոյոտոմի Հիդեյորին Կանո Միցունոբուին պատվիրում է կատարել Սյոկոկու-ձի վանքի մեծ դահլիճի առաստաղի նկարազարդման աշխատանքները[4]։
Հոր մահից հետո 1590 թվականին Կանո Միցունոբուն ղեկավարում է Կանոյի դպրոցը։ Իր աշխատանքների հիմնական մասը նա ստեղծել է 17-րդ դարի առաջին տասնամյակում[5]։ Նա շարունակեց աշխատանքները Կիոտոյի Կայսերական պալատում և բազմաթիվ խոշոր պատվերներ ստացավ, սակայն որպես ղեկավար այդքան էլ շրջահայաց և հաջողակ չէր, ինչպես հայրը։ Ղեկավարելու հմտությունների և քաղաքական նրբազգացության պակասի պատճառով նա կորցրեց բազմաթիվ պատվերներ և հարուստ հովանավորների, որոնք տեղափոխվեցին մրցակից Հեսեգավայի գեղարվեստի դպրոց։ Դպրոցը անկում ապրեց, մինչև այն պահը, երբ նրան օգնության ձեռք մեկնեցին իր հարազատները Կանո Տանյուն, Կանո Նաոնոբուն և Կանո Յասունոբուն։ Կանո Միցունոբուն համարվում է Կանոյի դպրոցի և իր հոր ոճերի և ավանդույթների շարունակողը, բայց նա ստեղծեց նաև իր ուրույն ոճը գեղանկարչության մեջ։ Ծառերի, ծաղիկների և այլ բնական միջավայրի տարրերի պատկերման ընթացքում Միցունոբուն մեծ քանակությամբ ոսկու գույներ էր օգտագործում, ինչպես իր նախորդները, բայց նա ջանում էր դրանք օգտագործել նկարի ավելի թեթև և նրբագեղ տարրերի ստեղծման ժամանակ։ Պատկերի ռիթմը լիովին տարբերվում է, հոր Կանո Էյտոկուի աշխատանքների համեմատ այն ավելի հանգիստ է և կառուցված է նկարի հիմնականում ուղղահայաց հերթագայությամբ, հորիզոնական ուղղությունը ունի երկրորդական նշանակություն[5]։ Բույսերի խմբի հերթագայությունը իրականացվում է որպես դեկորատիվ մանրամասն, ավելի խիտ խմբերը փոխարինվում են թեթևներով, նույն ձևով է կատարվում նաև ծաղիկների հերթագայությունը[5]։ Ի տարբերություն հոր, որը հաճախ պարզեցնում էր ձևերը, Կանո Միցունոբուն ընդհակառակը մշակում էր նրբագույն մանրամասները, նկարին տալով ավելի շատ դեկորատիվայնություն[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տոյոտոմի Հիդեյոսիի դիմանկարը
-
Չորս եղանակների ծաղիկներ և խոտեր
-
Չորս իմաստունների վերադարձը Շան լեռից կայսեր ապարանք
-
Սու Շիի ուղևորությունը քամու և ջրի քարանձավ
-
Առաջակալ Նագոյա ամրոցից
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Momoyama, Japanese Art in the Age of Grandeur, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Kanō Mitsunobu
- Bridge of dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art, a catalog from The Metropolitan Museum of Art Libraries (fully available online as PDF), which contains material on Kanō Mitsunobu (see index)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 2,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ Miyeko Murase, Mary Griggs Burke. Bridge of dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art. էջ 194.
- ↑ «Shokoku-ji 相国寺». Joint Council for Ridzai and Obaku Zen.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Развитие стиля Кано Эйтоку его учениками и последователями. Часть 1». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանո Միցունոբու» հոդվածին։ |
|