Կանո Տանյու
Կանո Տանյու ճապ.՝ 異音光沢 | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1602[1] |
Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1674[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Էդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Դավանանք | բուդդայականություն |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստագետ |
Ոճ | Կանո դպրոց |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Կանո Տականոբու |
Աշակերտներ | Կուսումի Մորիկագե և Tsurusawa Tanzan? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Հայր | Կանո Տականոբու |
Զավակներ | Kanō Tanshin? և Kanō Tansetsu? |
Ազգականներ | Kanō Masunobu? |
Kanō Tannyū Վիքիպահեստում |
Կանո Տանյու (ճապ.՝ 狩野 探幽, մարտի 4, 1602[1], Կիոտո, Ճապոնիա[2] - նոյեմբերի 4, 1674[1], Էդո, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։ Ծննդյան անունը եղել է Կանո Մորինոբու։
Կանո Տանյուն նկարիչ Կանո Տականոբուի ավագ որդին է և Կանո Էյտոկուի թոռը։ Կանո Տանյուի թոռնուհին 17-րդ դարի հայտնի նկարչուհի Կիյոհարա Յուկինոբուն է[3]։
1617 թվականին Կանո Տանյուի (այդ ժամանակ Կանո Կաձիբասի)[4] հատուկ հրամանով դարձավ Տոկուգավա սյոգունատի առաջին պաշտոնական գեղանկարիչը[5]։ Այդ կարգավիճակում նա հնարավորություն ունեցավ ծանոթանալ Տոկուգավա տոհմին պատկանող գեղանկարչության հարուստ հավաքածուին[6]։ Հետագա տարիներին ստացել է աշխատանքի բազմաթիվ հեղինակավոր պատվերներ։ 1620-1630-ական թվականներին նա Էդո, Նիձյո, Օսակայի և Նիկկո Տոսյո-գու ամրոցների համար ստեղծեց մեծաքանակ մասշտաբային թղթագլաններ` ձևավորելով ճապոնական ազնվականության ճաշակը և գեղանկարչության չափանիշները[4]։
Կանո Տանյուն աշխատել է բազմաթիվ ոճերով և ձևերով, բայց առավել հայտնի են նրա լայնամասշտաբ ստեղծագործությունները։ Դրանցից են առաջակալները, շարժական դռները և վահանակները Մոմոյամա ժամանակաշրջանի ոճով, որոնցում պատկերված են բնական տեսարաններ, վագրեր, ծաղիկներ և թռչուններ, բուսականություն և այլն, որոնք ստեղծվել են ոսկեջրած թղթի և վառ գույնի ներկերի միջոցով[7]։ Ոսկին նրա կողմից հաճախ օգտագործվում էր ամպերի, ջրի և ֆոնի այլ տարրերի պատկերման նպատակով, ոսկին անդրադարձնում էր լույսը, որը ընկնելով ամրոցի մութ սենյակների մեջ դրանք դարձնում էր ավելի լուսավոր։ Տոկուգավա սյոգունատի խիստ ռեժիմի պատճառով Կանո Տանյուի աշխատանքները ավելի զուսպ էին, քան Մոմոյամայի «հին վարպետների» աշխատանքները[8]։
Արվեստում դեպի խիստ ոճի կողմնորոշման շնորհիվ Կանո Տանյուն զարգացրեց սևաներկով միագույն գեղանկարչությունը, հենվելով Մուրոմատիի ժամանակաշրջանի ավանդական պատկերների վրա։ Յամատո-է ժանրում նրա ստեղծագործությունները միաժամանակ հիշեցնում էին Տոսա դպրոցի հետևորդների և չինական դասական գեղանկարչության ստեղծագործությունները։ Յամատո-է ժանրում նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը համարվում է առաջին Տոկուգավա սյոգուն, Իեյասու Տոկուգավայի կյանքի տեսարաններից պատկերված թղթագլանը[4]։ Այդ աշխատանքները կատարելուց հետո, նկարիչը ստանում է Տանյու անունը։ Հետագայում նա նկարազարդումներ է կատարում Նիկկոյի Տոսյո-գու տաճարում գտնվող Տոկուգավա Իէյասուի դամբարանի համար[4]։
Կանո Տանյուն հայտնի է նաև որպես չինական գեղանկարչության ստեղծագործությունների գիտակ և կոլեկցիոներ։ Նա պատրաստում էր ուրվանկարներ, հաշվառում էր չինական արվեստի ստեղծագործությունները և կատարում դրանց փորձաքննություններ[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Լանդշաֆտ` չորս եղանակներով»
-
«Ծաղիկներ և թռչուններ», համատեղ աշխատանք ուսանողների հետ
-
«Գեղանկարչության այգին», ուրվանկար
-
«Չորս եղանակի ծաղիկներն ու թռչունները»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2016.
- ↑ Alice Gordenker (2015 թ․ հունիսի 1). «Painting women of Japan» (անգլերեն). Japan Times.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Kanō Tan'yū». Encyclopædia Britannica.
- ↑ «Portrait of Kanô Tan'yû». e-museum: National Treasures and Important Cultural Properties of National Museums, Japan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Dragon, Kano Tan'yu». Worcester Art Museum.
- ↑ «Kano Tan'yu».
- ↑ 8,0 8,1 «The Kano School of Painting». The Metropolitan Museum of Art.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանո Տանյու» հոդվածին։ |
|