Jump to content

Նիկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկկո
ՏեսակՃապոնիայի քաղաքներ, սուրբ քաղաք և monzenmachi?
Երկիր Ճապոնիա
ՎարչատարածքՏոտիգի (պրեֆեկտուրա)
Ամենաբարձր կետMount Nikkō-Shirane?
Մակերես1449,83 կմ² (հունվարի 1, 2021)[1]
Ջրլիցի ափինKinu-gawa River?, Daiya River? և Tagawa River?
Անվանված էMount Nikkō?
Քարտեզ
Քարտեզ

Նիկկո (ճապ.՝ 日光, բառացի՝ «արևի լույս»[2]), քաղաք Ճապոնիայում՝ Տոտիգայի պրեֆեկտուրայում[3][4]։ Գտնվում է Տոկիոյից 115 կմ հյուսիս[3]։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ համայնքում ապրել է 80 239 մարդ[5]։ Նիկկոն զբաղեցնում է երրորդ տեղը Ճապոնիայում մունիցիպալ տարածքով (1449,83 կմ²)[3][4]։

Քաղաքը գտնվում է պրեֆեկտուրայի արևմուտքում՝ Ասիո լեռներում։ Նիկկոյի կենտրոնական հատվածի միջով հոսում է Դայա գետը, հարավային հատվածը պատկանում է գետի ավազանին։ Քաղաքի տարածքի 90%-ը զբաղեցնում են լեռները։ Հյուսիսում տեղակայված են Նիկկոյի հրաբուխները (日光火山群)[3][4]։ Կլիման ծովային խոնավ մուսոնային է, տեղումների միջին տարեկան նորման մոտ 1400 մմ է[3]։

Քաղաքը հիմնադրվել է 782 թվականին որպես սինտոիստական սրբավայր[3][4]։ 1617 թվականին քաղաքում Տոսե-գու Նիկկոյի սրբավայրը կառուցելուց հետո սկսել է զարգանալ որպես տաճարային քաղաք, դառնալով կարևոր կրոնական կենտրոն[3][4]։ Բացի այդ՝ Էդո ժամանակաշրջանում քաղաքում մի քանի ճանապարհներ են միացել, ինչի պատճառով էլ այն դարձել է փոստային քաղաք[4]։ 1954 թվականին Նիկկոն ստացել է քաղաքի կարգավիճակ[3]։

Նիկոն երկաթուղային և ավտոմոբիլային հանգույց է[3]։ Քաղաքում տեղակայված են սննդի արդյունաբերության, ալյումինե պրոկատի և շինանյութերի, պղնձե ֆոլգայի արտադրության ձեռնարկություններ[3]։

Նիկկոն հայտնի հանգստավայր է Մեյզի դարաշրջանից ի վեր[3]։ Դրա գլխավոր տեսարժան վայրերն են Տոսե-գուի և Ֆուտարասանի սրբավայրերը, Ռիննո-ջի բուդդայական վանքը, Թյուդենցի լիճը, Կեգոնի ջրվեժը և Սենձյոգախարի ճահիճը[4][3]։ Տոսե-գուն, Ֆուտարասանը և Ռինո-ջին 1999 թվականից ընդգրկված են Համաշխարհային ժառանգության ցուցակում[4][3]։ Քաղաքի բնական տեսարժան վայրերը մտնում են Նիկկոյի ազգային պարկի մեջ, որը հիմնադրվել է 1934 թվականին[4][3]։

Կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկկոն ունի քաղաքապետ-խորհուրդ կառավարման ձև, որտեղ քաղաքապետն ընտրվում է ուղղակի քվեարկությամբ, իսկ քաղաքային օրենսդիր մարմինը բաղկացած է 24 անդամից: Նիկկոն երկու անդամով մասնակցում է Տոչիգիի պրեֆեկտուրայի ժողովին: Ազգային քաղաքականության տեսանկյունից քաղաքը Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի Տոչիջի 2-րդ շրջանի մի մասն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO/backnumber/GSI-menseki20210101.pdfGeospatial Information Authority of Japan. — P. 22.
  2. «日光». kotobank.jp. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 «Никко». old.bigenc.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «日光[市». kotobank.jp. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 22-ին.]
  5. 日光市. «人口». 日光市 (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.