Կանո Տականոբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանո Տականոբու
ճապ.՝ 狩野孝信
Ծնվել էդեկտեմբերի 1, 1571(1571-12-01) կամ դեկտեմբերի 11, 1571
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1618(1618-10-18) (46 տարեկան)
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԿանո Էյտոկու
ՀայրԿանո Էյտոկու
ԶավակներԿանո Տանյու, Կանո Նաոնոբու և Կանո Յասունոբու
ԱզգականներSassa Narimasa?
 Kanō Takanobu Վիքիպահեստում

Կանո Տականոբու (ճապ.՝ 狩野 孝信, դեկտեմբերի 1, 1571(1571-12-01) կամ դեկտեմբերի 11, 1571, Կիոտո, Ճապոնիա - հոկտեմբերի 18, 1618(1618-10-18)), Աձուտի-Մոմոյամայի ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։

Կանո Տականոբուն հռչակավոր նկարիչ Կանո Էյտոկուի որդին էր, նկարիչներ Կանո Տանյուի, Կանո Նաոնոբուի և Կանո Յասունոբուի հայրը։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանո Տականոբուն ծնվել է 1571 թվականի դեկտեմբերի 1-ին Կիոտոյում[1]։ Նա Կանոյի գեղարվեստի դպրոցի ղեկավար հռչակավոր նկարիչ Կանո Էյտոկուի կրտսեր որդին էր և նկարիչ Կանո Միցունոբուի կրտսեր եղբայրը[2][3]։

Երբ մոտավորապես 1610-1615 թվականներին Կանո Նագանոբուն (1577-1654), Կանո Էյտոկուի ավագ եղբայրը իշխանության եկած սյոգունատ Տոկուգավայի հրամանով տեղափոխվեց Էդո քաղաք, Կանո Տականոբուն դարձավ Կանո դպրոցի Կիոտոյի մասնաճյուղի ղեկավարը։ Այդ ժամանակ Տականոբուն իշխանությունից և հարուստ ազնվականներից բազմաթիվ աշխատանքների պատվերներ էր ստանում։ Կանո Էյտոկուի մահից հետո միայն Նագանոբուն և Տականոբուն բավականաչափ հմտություն և հեղինակություն ունեին, որպեսզի ղեկավարեին դպրոցը և դպրոցի վարպետությունն ու ավանդույթները փոխանցեին աշակերտներին[2]։

Սյոգունատ Տոկուգավայից ստացված ֆինանսական օժանդակության շնորհիվ Տականոբուն 1614 թվականին ստեղծեց զարդանկարներ կայսր Գո-Միձունոոի նոր պալատի համար։ Աշխատանքներում ներառված էին պալատի և հարակից շինությունների բազմաթիվ շարժական վահանակներ[4]։ Կիոտոյի Կայսերական պալատի Սիսին գահադահլիճում գտնվող երեսուներկու չինացի իմաստունների պատկերով քսաներեք վահանակների հեղինակը նույնպես համարվում է Կանո Տականոբուն[5]։ Զարդանկարները կատարվել էին մետաքսի վրա և ամրացվել փայտյա վահանակներին։ Չինացի իմաստունները համարվում էին պալատական զարդանկարների հիմնական ավանդական թեման, քանի որ միապետերին դուր էր գալիս, որ իրենց անձնավորում էին իմաստության և բարոյականության այս տիպարների հետ[5]։ Այս զարդանկարները համարվում են նկարչի ներկայումս պահպանված արվեստի այն սակավաթիվ աշխատանքներից, որոնք գտնվում են պալատի դահլիճում[6]։

1617 թվականին Տականոբուի ավագ որդին, Կանո Տանյուն մեկնեց Էդո քաղաք և դարձավ սյոգունատ Տոկուգավայի առաջին պաշտոնական գեղանկարիչը (գոյո էսի (ճապոներեն))[7][8]։ Տականոբուի մահից հետո Կիոտոյի Կանոյի դպրոցը ղեկավարեց նրա երկրորդ որդին Կանո Նաոնուբոն (1607-1650), բայց 1630 թվականին նա նույնպես տեղափոխվեց Էդո և այնտեղ ստացավ գոյո էսսիի կարգավիճակ[9][8]։ Կիոտոյի դպրոցը սկզբում ղեկավարում էր Կանո Սադանոբուն, այնուհետև Տականոբուի ամենակրտսեր որդին Կանո Յասունոբուն։ Նա նույնպես գնաց Էդո ավագ եղբայրների մոտ, մնալով Կիոտոյի դպրոցի պաշտոնական ղեկավարը[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yamashita, 2004, էջ 60
  2. 2,0 2,1 Gerhart, 2003, էջ 15
  3. Yasumura, 2006, էջ 14
  4. Lillehoj, 2011, էջեր 88–89
  5. 5,0 5,1 Lillehoj, 2011, էջ 91
  6. Lillehoj, 2011, էջ 96
  7. «Portrait of Kanô Tan'yû»։ e-museum: National Treasures and Important Cultural Properties of National Museums, Japan։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-12-ին։ Վերցված է 2017-02-11 
  8. 8,0 8,1 Yasumura, 2006, էջ 44
  9. Gerhart, 2003, էջեր 15–16
  10. Gerhart, 2003, էջ 16