Էյտոկու Կանո
Էյտոկու Կանո ճապ.՝ 狩野永徳 | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 16, 1543[1] |
| Ծննդավայր | Heian-kyō[1] |
| Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1590[1][2] (47 տարեկան) |
| Մահվան վայր | Heian-kyō[1] |
| Քաղաքացիություն | Ճապոնիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | Կանո դպրոց |
| Ուշագրավ աշխատանքներ | Chinese Lions? |
| Մեկենասներ | Ashikaga shogunate? |
| Ուսուցիչ | Kanō Motonobu? |
| Հայր | Kanō Shōei? |
| Զավակներ | Կանո Միցունոբու[3] և Կանո Տականոբու |
Էյտոկու Կանո (狩野 永徳, փետրվարի 16, 1543[1], Heian-kyō[1] - հոկտեմբերի 12, 1590[1][2], Heian-kyō[1]), ճապոնացի նկարիչ։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էյտոկու Կանոն Ճապոնացի խոշորագույն նկարիչներից մեկն է եղել, հիմնադրել է Ազուչի-Մոմոյամա ժամանակաշրջանի ճապոնական գեղանկարչության Կանո դպրոցը։ Էյտոկուի աշխատանքները տարբերվում են իրենց նրբագեղությամբ և հիանալի վարպետությամբ։ Նրա նկարներից շատերը ընդգրկված են «Ճապոնիայի ազգային հարստություն» մշակութային արժեքների ցանկում։
Վարպետի պապը՝ Կանո Մոտոնոբուն եղել ասիգական սամուրայների պալատական նկարիչ։ Նրա ղեկավարությամբ Էյտոկուն դեռ մանկությունից սկսել է նկարել և ավելի զարգանալ, հասնելով ճապոնական գեղանկարչության այնպիսի բարձունքների, որի գեղարվեստական ոճով օժտված էր պապը։
Կանո Էյտոկուն աշխատել է զորավարներ Օդա Նոբունագայի և Տոյոտոմի Հիդեյոսիի պատվերով։ Նրա նկարած մեծ անձրևանոցները, բացովի վահանակները, պատի և առաստաղի գեղանկարները զարդարում էին Օդա Նոբուգանային պատկանող Ազուչիի դղյակ և Կիոտոյի և Օսակայի Հիդեսի պալատները։ Ցավոք, նկարչի շատ աշխատանքներ վնասվել են և նույնիսկ ոչնչացվել են Ճապոնիայում Սենգոկու ժամանակաշրջանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ[4]։ Բայց և մնացածներն էլ ժամանակակից դիտողին պատմում են Կանո Էյտոկուի տաղանդի և Ադզուտի-Մոմոյամա ժամանակաշրջանի հարուստ մշակույթի մասին։
Կանո Էյտոկուի ժամանակակիցը և հակառակորդը ճապոնացի հայտնի նկարիչ Հասեգավա Տոհակուն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]




Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Encyclopædia Britannica
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Union List of Artist Names — 2016.
- ↑ «Кано Эйтоку - Биография художника, известные произведения, выставки». Artchive. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Николаева, Наталья Сергеевна Декорапивные росписи Японии 16 - 18 веков: От Кано Эйтоку до Огата Корина. — М.: Изобразительное искусство, 1989. — 232 с. — 50 000 экз. — ISBN 5-85200-083-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ryukyu Chuzano ryoshisha tojogyoretsu, scroll illustrating procession of Ryukyu emissary to Edo, 1710 (Hōei 7).
- Momoyama, Japanese Art in the Age of Grandeur, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Kanō Eitoku
- Bridge of dreams: the Mary Griggs Burke collection of Japanese art, a catalog from The Metropolitan Museum of Art Libraries (fully available online as PDF), which contains material on Kanō Eitoku (see index)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյտոկու Կանո» հոդվածին։ |
| ||||||||||||||||