Կանո Նաոնոբու
Կանո Նաոնոբու ճապ.՝ 狩野尚信 | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 25, 1607 |
| Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա[1] |
| Վախճանվել է | մայիսի 7, 1650 (42 տարեկան) |
| Մահվան վայր | Էդո, Ճապոնիա |
| Քաղաքացիություն | Ճապոնիա |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Հայր | Կանո Տականոբու |
| Զավակներ | Kanō Tsunenobu?[1] |
| Ազգականներ | Kanō Jinnojō? |
Կանո Նաոնոբու (ճապ.՝ 狩野 尚信, նոյեմբերի 25, 1607, Կիոտո, Ճապոնիա[1] - մայիսի 7, 1650, Էդո, Ճապոնիա), Էդո ժամանակաշրջանի ճապոնացի նկարիչ, Կանո գեղարվեստի դպրոցի վարպետ։ Կանո Նաոնոբուն Կանո Տանյուի կրտսեր եղբայրն է, որի հետ միասին կատարել են բազմաթիվ խոշորածավալ աշխատանքներ սյոգունատ Տոկուգավայի պատվերով։ Նաոնոբուի ոճը տարբերվում է իր եղբոր և Կանոի դպրոցի մյուս ներկայացուցիչների ոճից։ Նա հաճախակի էր օգտագործում պատկերի նեգատիվային տարածքները, սևաներկով միագույն գեղանկարչության բնագավառում հաջողությունների հասնելու նպատակով։ Մի շարք աշխատանքների համար Կանո Նաոնոբուն օգտագործել է Ձիտեկիսաի (ճապ.՝ 自適斎) կեղծանունը։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանո Նաոնոբուն ծնվել է Կիոտոյում 1607 թվականի նոյեմբերի 25-ին։ Նա Կանո դպրոցի վարպետ Կանո Տականոբուի երկրորդ որդին էր, հանրահայտ Կանո Էյտոկուի թոռը։ Նրա ավագ եղբայրը` Կանո Տանյուն, դարձավ դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն այն բանից հետո, երբ երիտասարդ տարիներին դարձավ սյոգունատ Տոկուգավայի պաշտոնական գեղանկարիչը[2][3]։
1630 թվականին Կանո Նաոնոբուն մեկնում է Էդո քաղաք, որտեղ տեղավորվում է Կանոյի դպրոցի արվեստանոցներից մեկում և ստանում գոյո էսիի (սյոգունատին կից պալատական գեղանկարիչ) հատուկ կարգավիճակ[3]։ Էդոյում նա սովորում է եղբոր` Տանյուի ղեկավարությամբ և արագ ընդօրինակում նրա տեխնիկան և ոճը[4]։ Սյոգունատի պատվերով եղբայրները ստեղծեցին բազմաթիվ համատեղ լայնամասշտաբ զարդանկարներ[3]։
Նաոնոբուի ոճը և ստեղծագործական ուղին էականորեն տարբերվում է Տանյուից։ Կրտսեր եղբայրն ավելի շատ ընդգրկված էր սևաներկով միագույն գեղանկարչության աշխատանքներում և հաճախակի էր օգտագործում նեգատիվային տարածքները։ Ի տարբերություն եղբոր աշխատանքների, նրա նկարներն ավելի ազատ էին, գրեթե ուրվագծային յուրաձևությամբ։ Յամատո-է ժանրի աշխատանքները ունեին ավելի հստակ արտահայտված ճապոնական երանգավորում։ Ոսկեզօծ շարժական դռների և առաջակալների վրա նա ավելի շատ ուրվագծում էր առարկաների տեսքը, քան պատկերում դրանք[3]։ Դրա վառ օրինակ կարելի է համարել Ֆուձիմի սայգյո-ձյուբյոբու առաջակալի զարդանկարը, որտեղ Ֆուձիյաման հազիվ է նշմարվում մեծ նեգատիվային տարածքի ֆոնին, առաջին պլանում երևում է միայնակ նստած ինքնամփոփ մարդու պատկերը[4]։
Արվեստից դուրս, կյանքում Նաոնոբուի մականունը Սյումէ էր (ճապ.՝ 主馬): Նա սիրում էր այցելել Կիոտո իր ընկերոջը` նկարիչ և արիստոկրատ Կոբորի Մասակաձուին։ 1650 թվականին այդպիսի ուղևորություններից մեկի ժամանակ Կանո Նաոնոբուն անհետացավ։ Հավանաբար նա մահացել է հիվանդությունից, չնայած լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա խեղդվել է ձկնորսության ժամանակ, կամ էլ մեկնել է Չինաստան[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Թռչունը սալորենու ճյուղին»
-
«Ագռավը ծառի վրա»
-
Byobu
-
«Շան լեռան չորս իմաստունները»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Yamashita, Yūji (2004). Kanō-ha ketteiban 狩野派決定版. Bessatsu Taiyō (Japanese). Heibonsha. ISBN 978-4-58292131-1. OCLC 64782262.
{{cite book}}: Cite has empty unknown parameter:|1=(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Yasumura, Toshinobu (2006). Motto Shiritai Kanō-ha: Tan'yū to Edo Kanō-ha もっと知りたい狩野派: 探幽と江戸狩野派. Tokyo Bijutsu. ISBN 978-4-8087-0815-3.
{{cite book}}: Cite has empty unknown parameter:|1=(օգնություն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Union List of Artist Names — 2016.
- ↑ «Portrait of Kanô Tan'yû». e-museum: National Treasures and Important Cultural Properties of National Museums, Japan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Yasumura, 2006, էջ 44
- ↑ 4,0 4,1 Yamashita, 2004, էջ 74
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանո Նաոնոբու» հոդվածին։ |
| ||||||
