Կանաչ երիզ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կանաչ երիզ
տեսակգեղանկար
նկարիչԱնրի Մատիս
տարի1905
բարձրություն40,5 սանտիմետր
լայնություն32,5 սանտիմետր
ուղղությունֆովիզմ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴանիայի ազգային պատկերասրահ
հավաքածուԴանիայի ազգային պատկերասրահ
հիմնական թեմադիմապատկեր
կայք

«Կանաչ երիզ» (ֆր.՝ La Raie Verte), հայտնի է նաև հեղինակային անվանումով՝ «Մադամ Մատիս» (ֆր.՝ Mme Matisse), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ, ֆովիզմի կարկառուն ներկայացուցիչ Անրի Մատիսի նկարներից: Կտավը հեղինակը վրձնել է 1905 թվականին[1]: Յուղաներկով կտավի չափերն են 40,5 × 32,5 սմ: «Կանաչ երիզ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Դանիայի ազգային պատկերասրահում (Կոպենհագեն, Դանիա):

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանաչ երիզ» ստեղծագործությունը, որտեղ հեղինակը պատկերել է կնոջը՝ մադամ Մատիսին, ժամանակակիցներին ապշեցրել է իր «անճոռնությամբ»: Քննադատ Ժաք Ռիվիերը նկարի մասին արտահայտվել է հետևյալ կերպ.«Նա նկարում է ճշմարտությունը, սարսափելի ճշմարտությունը»:

Յուղաներկի քանակությունն ու գույների առատությունը կարող են դուրս գալ նույնիսկ Մատիսի սիրելի ոճի՝ ֆովիզմի ժանրի սահմաններից դուրս: Նկարի ֆոնը զբաղեցնում է երեք տարբեր գույներից բաղկացած հարթությունը, որը և կազմում է ողջ կոմպոզիցիան:

Մադամ Մատիսի սանրվածքը հեղինակը վրձնել է սև ու կապտամանուշակագույն երանգավորումներով. այն կոմպոզիցիոն առումով հավասարակշռվում է վառ ֆոնային մանուշակագույն բծով: Վառ վարդագույն և մուգ կանաչավուն երանգներով արված դեմքի կողմերը սահմանազատվում են նկարի բանալին հանդիսացող տարրով՝ կանաչ երիզով: Այն հատում է մադամ Մատիսի դեմքը վերից վար և ֆոկուսավորվում է քթի վրա:

Այս տեղծագործությունը գնվել է Սառա և Մայքլ Սթայնների կողմից, որոնք էլ հենց տվել են նկարի երկրորդ, հիմնական անվանումը՝ «Կանաչ երիզ»: Այսօր այն պահպանվում և ցուցադրվում է Կոպենհագենում՝ Դանիայի ազգային պատկերասրահում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statens Museum for Kunst, Henri Matisse, Portrait of Madame Matisse. The Green Line, 1905

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]