Կանանց ֆիննական գիմնազիա (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց ֆիննական գիմնազիա
Տեսակդպրոց, դպրոցի շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ և Վիբորգի դպրոցական հրապարակ
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Մասն էՎիբորգի դպրոցական հրապարակ
Հիմնադրված է1906
ՃարտարապետՅոհան Յակոբ Արենբերգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Վիբորգի կանանց ֆիննական գիմնազիա (ֆիններեն՝ Viipurin suomalainen tyttökoulu, 1925 թվականից` Viipurin Tyttölyseo, Tipola), միջնակարգ հանրակրթական հաստատություն, որը գործել է Վիբորգում 1881-1939 թվականներին։ Դպրոցական հրապարակում գտնվող Վիբորգի կանանց գիմնազիայի նախկին շենքը ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի առաջին կեսին Վիբորգի գավառի քաղաքներում գերակշռում էին շվեդա-գերմանալեզու կրթական հաստատությունները։ Բայց 1860-ական թվականներին Ֆինլանդիայի մեծ իշխանությունում սկսվեց ֆիններենի ներդրումը պաշտոնական գրագրություններում, որը 1872 թվականին հանգեցրեց հանրային կրթության բարեփոխումներին, ինչը նշանակում էր հանրակրթական դպրոցների թվի աճ, ինչպես նաև ֆիննական միջնակարգ դպրոցների ցանցի ստեղծում՝ առանձին ուսուցմամբ և Ռուսական կայսրության ռեալական դպրոցների և գիմնազիաների նմանությամբ։ Այդ առումով, բացի Կանանց շվեդական գիմնազիայից, 1881 թվականին Վիբորգում հիմնադրվեց կանանց ֆիննական գիմնազիա (տղաները սովորում էին դասական լիցեյում

Շենքի ճակատային մասի նախնական տեսքը

Կանանց գիմնազիայի համար 1906 թվականին ճարտարապետ Ժակ Արենբերգի նախագծով Մելնիչնայա լեռան լանջին նախկինում կառուցված դասական լիցեյի տեղում նեոգոթիկա ոճով կառուցվել է եռահարկ քարե շինություն[2]։ Գրանիտե ցոկոլի վրա կառուցված շենքը դարձել է ձևավորվող հրապարակի ճարտարապետական անսամբլի կարևոր բաղադրիչը, որում ներառված էին նաև տարրական դպրոցի և համատեղ ուսումնարանի շենքերը։ Յուրահատուկ նախագծով կառուցված կանանց գիմնազիան դարձավ Ֆինլանդիայում մոնոլիտ երկաթբետոնե հիմնակմախքի օգտագործման առաջին օրինակներից մեկը, որը մշակել է Ֆրանսուա Հեննեբիկեն։ Ներքին դասավորությունը ներառում է միջանցքների երկու կողմերում տեղակայված լսարաններ, որոնք միանում էին կենտրոնական նախասրահին։

Ճակատները մասամբ սվաղված են, իսկ մասամբ էլ երեսապատված աղյուսներով, որոնք արհեստականորեն ձևավորել են կամարային գոտիներ։ Հատկապես ուշադրություն էին գրավում նոր-գոթական տարրերով պատրաստված սլաքաձև պատուհանները, սրակատար տանիքներով անկյունային աշտարակները և գլխավոր մուտքի գրանիտե պորտալը, որը զարդարված էր Վիբորգ գավառի քաղաքների (Կոտկա, Կեքսհոլմ, Վիբորգ, Ֆրիդրիխսհեմ, Վիլմանստրանդ և Սերդոբոլ) զինանշաններով։ Գլխավոր ճակատը զարդարված է զարդաքանդակով, որը հիշեցնում է յոթ «Տ» տառերը։ Հայտնի է զարդաքանդակի զավեշտական «գաղտնազերծման» երկու տարբերակ.

«Tämän Talon Tytöistä Tulee Toimeliaita Talon Tyttöjä» կամ «Tämän Talon Tytöistä Tulee Taitavia Talon Tyttöjä», ինչը նշանակում է` «Այս տան աղջիկները կդառնան լավ տնային տնտեսուհիներ»[3]։

1930-ականների վերջին Վիբորգում բացվեցին ևս երկու կանանց ֆիննական դպրոցներ, մեկը գտնվում էր նախկին Ֆինական ռեալական լիցեյի շենքում, մյուսը՝ նախկին կանանց շվեդական գիմնազիայի շենքում։

Խորհրդա-ֆինանական պատերազմի (1939-1944) արդյունքում շենքը վնասվել էր և գիմնազիան փակվեց։ Կողային ճակատի աստիճանավոր վերնաճակատի վրա տեղադրված է վերանորոգման ամսաթիվը. «1940»: Հետպատերազմյան վերանորոգման ընթացքում շենքը կորցրեց իր բարձր տանիքը և աշտարակների սրածայր տանիքները, փոխվեց ներքին դասավորությունը։ Հետազոտողների կարծիքով այս ամենը աղքատացրել էր Արենբերգի ստեղծագործությունը։ Այնուամենայնիվ, պահպանվել է աշտարակների և բարձր տանիքի կոնաձև գմբեթները վերականգնելու հնարավորությունը։ Հետպատերազմյան շրջանում շենքը շարունակում էր օգտագործվել կրթական նպատակներով։ Երկար ժամանակ այնտեղ էր տեղակայված թիվ 214 արհեստագործական ուսումնարանը, իսկ 2006 թվականից` Վիբորգի պոլիտեխնիկական քոլեջի «Ալեքսանդրովյան» բաժանմունքը։ Շենքի ճակատային մասում տեղադրված է հուշատախտակ հետևյալ մակագրությամբ` «Այստեղ սովորել են ինտերնացիոնալիստ մարտիկներ` Վ. Պ. Ագաֆոնովը, Ա. Վ. Գորաևը, Ս. Ի. Զուևսկին, Վ. Ն.Կորկինը, Ա. Վ. Մորոզովը, ովքեր զոհվել են իրենց ծառայողական պարտքը կատարելիս»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987
  2. Финская женская гимназия
  3. Финская женская гимназия в Выборге, фрагмент главного фасада

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга в эпоху модерна. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 128 с. — ISBN 978-5-91882-026-1
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]