Կանայք հիասքանչ են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանայք հիասքանչ են, հոգեբանական և սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված երևույթ, որը ենթադրում է, որ մարդիկ կանանց ավելի դրական հատկանիշներ են վերագրում, քան տղամարդկանց։ Այս աղավաղումն արտացոլում է կանանց նկատմամբ հուզական հակումը՝ որպես ընդհանուր դեպք։ Արտահայտությունն ստեղծվել է 1994 թվականին Ալիս Էգլիի և Անտոնիո Մլադինիչի կողմից, այն բանից հետո, երբ պարզվել է, որ, և՛ տղամարդիկ, և՛ կանայք հակված են կանանց դրական գծեր վերագրելուն, իսկ կին մասնակիցները շատ ավելի ակնառու կողմնակալություն են ցուցաբերում։ Դրական գծերը տղամարդկանց ևս հատկացրել են մասնակիցները, բայց ավելի փոքր աստիճանի։

Հեղինակները ենթադրել են, որ կանանց դրական ընդհանուր գնահատումը կարող է բխել կանանց միջև կապից և դաստիարակման առանձնահատկություններից։ Այս կողմնակալությունն առաջարկվել է որպես սխալ վարքի ձև/ «բարյացակամ կնատյացություն» (վերջինս հասկացություն է ամբիվալենտ սեքսիզմի վերացական շրջանակներում)[1]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինն ստեղծել են հետազոտողներ Ալիս Իգլին և Անտոնիո Մլադինիչը 1994 թվականի մի հոդվածում, որտեղ նրանք կասկածի տակ են առել տարածված տեսակետը, որ կանանց նկատմամբ նախապաշարմունք կա։ Նրանք նկատել են, որ հետազոտությունների մեծ մասը կողմնակալություն ցուցաբերելու հարցում համոզիչ չէ։ Նրանք կանանց նկատմամբ 1989 և 1991 թվականների իրենց ուսումնասիրություններում դրական կողմնակալություն են գտել, որոնք վերաբերել են ԱՄՆ-ում ուսանողներին տված հարցաթերթիկներին[2]։

1989 թվականին Պերդյու համալսարանի հոգեբանություն սովորող 203 ուսանողներին (20 հոգանոց խմբերով) տվել են հարցաթերթիկներ և խնդրել գնահատել երկու սեռերին, որոնք ավելի բարենպաստ վերաբերմունք են ցուցաբերում կնոջ և կանանց կարծրատիպերի նկատմամբ[3]։

1991 թվականին Պերդյու համալսարանի հոգեբանություն սովորող 324 ուսանողների (20 հոգանոց խմբերում) հարցեր են տվել և խնդրել գնահատել երկու սեռերին։ Նրանք գնահատել են տղամարդկանց և կանանց սոցիալական կատեգորիաները՝ նշելով յուրաքանչյուր սեռի գծերն ու սպասելիքները հարցազրույցների, հույզերի ասոցիացիաների և ազատ արձագանքման չափանիշների միջոցով։ Կանայք գնահատվել են ավելի բարձր վերաբերմունքով և համոզմունքներով, բայց ոչ հույզերով[4]։

Խմբային կողմակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rudman & Goodwin (2004)-ը հետազոտություն է անցկացրել գենդերային կողմնակալության վերաբերյալ, որը չափել է գենդերային նախասիրությունները՝ առանց ուղղակիորեն մասնակիցներին հարցնելու։ Պերդյուն և Ռատգերսը մասնակցել են համակարգչային առաջադրանքների, որոնք ավտոմատ չափել են վերաբերմունքը` հիմնվելով այն բանի վրա, թե որքան արագ է մարդը դասակարգում հաճելի և տհաճ հատկությունները յուրաքանչյուր սեռի հետ։ Այդպիսի առաջադրանք է կատարվել` պարզելու համար, արդյոք մարդիկ հաճելի բառերը (լավ, ուրախ և արևի լույս) կապում են կանանց, և տհաճ խոսքերը (վատ, անհանգստություն և ցավ)՝ տղամարդկանց հետ[5]։

Այս հետազոտության արդյունքում պարզվել է, որ չնայած թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ ավելի բարենպաստ տեսակետներ ունեն կանանց վերաբերյալ, սակայն կանանց խմբային կողմնակալությունները 4,5 անգամ ավելի ուժեղ են[5], քան տղամարդկանցը։ Եվ միայն կանայք են (ոչ տղամարդիկ) ճանաչողական հավասարակշռություն ցուցաբերել խմբային կողմնակալության, ինքնության և ինքնագնահատականի միջև՝ պարզելով, որ տղամարդկանց մոտ բացակայում է մեխանիզմը, որը խթանում է ավտոմատ նախապատվությունը սեփական սեռի նկատմամբ[5]։

Այս ուսումնասիրության այլ փորձերի արդյունքում պարզվել է, որ մարդիկ ավտոմատ նախապատվություն են տալիս իրենց մայրերին, իսկ իրենց հայրերին կամ տղամարդկանց սեռը կապում են բռնության կամ ագրեսիայի հետ։ Rudman & Goodwin-ը ենթադրում են, որ ծնողական սերը և տղամարդկանց ահաբեկումը ազդում են գենդերային վերաբերմունքի վրա։

Ուսումնասիրության մեկ այլ փորձ պարզել է, որ մեծահասակների վերաբերմունքը չափվում է` հիմնվելով սեռական հարաբերությունների հետ կապված կատեգորիաների նկատմամբ նրանց արձագանքի վրա։ Այն պարզել է, որ տղամարդկանց շրջանում, որոնք ավելի շատ զբաղվում են սեռական գործունեությամբ, որքան դրական է վերաբերմունքը սեքսի նկատմամբ, այնքան մեծ են նրանց կողմնակալությունը կանանց հանդեպ։ Սեռի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրությունն ու հակվածությունը կարող է նպաստել արտաքին խմբի կանանց՝ տղամարդկանց կողմից ավտոմատ նախապատվությունը տալուն, չնայած սեռական փորձ ունեցող կանայք և տղամարդիկ ավելի շատ համակրանք են տածում հակառակ սեռի նկատմամբ[5]։

Ուսումնասիրությունից պարզվել է, որ ազդեցությունը միջնորդում է սեռերի հավասարության բարձրացմանը։ Միջնորդությունը ոչ թե գալիս է կանանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունից, այլ տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքից։ Ավելի հավասարաչափ հասարակություններում մարդիկ ավելի շատ դրական վերաբերմունք ունեն տղամարդկանց նկատմամբ, քան ավելի պակաս հավասարաչափ հասարակություններում[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ պնդում են, որ կանայք հիասքանչ են, երբ հետևում են ավանդական գենդերային դերերին, ինչպիսիք են երեխաների դաստիարակությունը և տանը մնալը (տնային տնտեսուհի)[7]։ Այնուամենայնիվ, այլ հեղինակներ մեջբերել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ կանայք հիասքանչ են, քանի որ ունեն ոչ ավանդական գենդերային դերեր (Eagly, Mladinic & Otto (1991) բնօրինակ ուսումնասիրությունը կանայք հիասքանչ են էֆեկտը չի համարել ոչ այդքան երկակի[8]։ Մի շարք գիտնականներ պնդում են, որ այս արտահայտությունը կարող է ավելի լավ արտահայտվել «կանայք հիասքանչ են, երբ»-ի միջոցով, իսկ «երբ» նշանակում է, երբ կանայք չեն մեղադրում[8][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Glick, Peter; Fiske, Susan. T. (2001). «An ambivalent alliance: Hostile and benevolent sexism as complementary justifications for gender inequality». American Psychologist. 56 (2): 109–118. doi:10.1037/0003-066X.56.2.109. PMID 11279804.
  2. Eagly, Alice H.; Mladinic, Antonio (1994). «Are people prejudiced against women? Some answers from research on attitudes, gender stereotypes, and judgments of competence». European Review of Social Psychology. 5: 1–35. doi:10.1080/14792779543000002.
  3. Eagly, Alice H.; Mladinic, Antonio (1989). «Gender Stereotypes and Attitudes Toward Women and Men». Personality and Social Psychology Bulletin. 15 (4): 543–58. doi:10.1177/0146167289154008.
  4. Eagly, Alice H.; Mladinic, Antonio; Otto, Stacey (1991). «Are women evaluated more favorably than men? An analysis of attitudes, beliefs and emotions». Psychology of Women Quarterly. 15 (2): 203–16. doi:10.1111/j.1471-6402.1991.tb00792.x.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Rudman, Laurie A.; Goodwin, Stephanie A. (2004). «Gender differences in automatic in-group bias: Why do women like women more than they like men?» (PDF). Journal of Personality and Social Psychology. 87 (4): 494–509. doi:10.1037/0022-3514.87.4.494. PMID 15491274. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Krys, Kuba. et al. "Catching up with wonderful women: The women‐are‐wonderful effect is smaller in more gender egalitarian societies." International Journal of Psychology. Volume 53, Issue S1 October 2018 Pages 21-26 https://doi.org/10.1002/ijop.12420
  7. Anderson, Kristin J. (2015). «Women are Wonderful, but Most Are Disliked». Modern Misogyny: Anti-feminism in a Post-feminist Era. New York: Oxford Press. էջեր 106–137. ISBN 978-0199328178.
  8. 8,0 8,1 Laurie A. Rudman; Peter Glick (2012 թ․ օգոստոսի 22). The Social Psychology of Gender: How Power and Intimacy Shape Gender Relations. Guilford Press. էջեր 163–. ISBN 978-1-4625-0906-5.
  9. John F. Dovidio; Peter Glick; Laurie Rudman (2008 թ․ ապրիլի 15). On the Nature of Prejudice. John Wiley & Sons. էջեր 112–. ISBN 978-1-4051-5192-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anderson, Kristin J., Modern Misogyny: Anti-Feminism in a Post-Feminist Era : (Oxford University Press, 2014). 978-0-199328-178
  • Eagly, Alice H.; Steffen, V. J. (1984), «Gender stereotypes stem from the distribution of women and men into social roles», Journal of Personality and Social Psychology, 46 (4): 735–754, doi:10.1037/0022-3514.46.4.735
  • Garcia-Retamero, Rocio; López-Zafra, Esther (2006), «Prejudice against Women in male-congenial environments: Perceptions of gender role congruity in leadership», Sex Roles, 55 (1/2): 51–61, doi:10.1007/s11199-006-9068-1
  • Whitley, Bernard E.; Kite, Mary E. (2010), The Psychology of Prejudice and Discrimination, Belmont, California, USA: Wadsworth, ISBN 978-0-495-81128-2