Կոգնիտիվ աղավաղում
Կոգնիտիվ (իմացական) աղավաղում, վարքի, ընկալման և մտածողության մշտական շեղումներ, որոնք պայմանավորված են սուբյեկտիվ համոզմունքներով և կարծրատիպերով, սոցիալական, բարոյական և էմոցիոնալ պատճառներով, տեղեկատվության մշակման և վերլուծության ձախողումներով, ինչպես նաև մարդու ուղեղի ֆիզիկական սահմանափակումներով և կառուցվածքային առանձնահատկություններով:
Կոգնտիվ աղավաղումներն առաջանում են կոգնիտիվ սխեմաներում տեղադրված դիսֆունկցիոնալ համազմունքների հիման վրա և հեշտությամբ հայտնաբերվում են ավտոմատ մտքերի վերլուծության ժամանակ[1] Մարդիկ հակված են ստեղծել իրենց «սուբյեկտիվ սոցիալական իրողությունը» , որը կախված է ընկալման առանձնահատկություններից[2], և այդ սուբյեկտիվ իրողությունն է որոշում մարդու վարքագիծը հասարակության մեջ[3]: Այսպիսով, կոգնիտիվ աղավաղումները կարող են հանգեցնել ոչ ճշգրիտ դատողությունների, չհիմնավորված մեկնաբանությունների կամ իռացիոնալ վարքագծի բառի լայն իմաստով[4][5][6]:
Որոշ կոգիտիվ աղավաղումներ կարող են նպաստել կոնկրետ պայմաններում անհատի ավելի արդյունավետ գործողություններին[7]: Բացի դրանից, որոշ կոգնիտիվ աղավաղումները թույլ են տալիս արագ որոշումներ կայացնել այն իրավիճակներում, երբ որոշումների կայացման արագությունը ավելի կարևոր է, քան դրա ճշգրտությունը[8]: Մյուս կոգնիտիվ աղավաղումները հանդիսանում են անհատի տեղեկատվության մշակման սահմանափակ կարողությունների կամ [9] համապատասխան հոգեկան մեխանիզմների բացակայության հետևանք (սահմանափակ ռացիոնալություն )[10]:
Կոգնիտիվ աղավաղումների ուսումնասիրությունները կարևոր նշանակություն ունեն կոգնիտիվ գիտության , սոցիալական հոգեբանության և վարքագծային տնտեսագիտության համար , քանի որ թույլ են տալիս «բացահայտել» ընկալման և որոշումների կայացման գործընթացների հիմքում ընկած հոգեբանական գործընթացները[11]: Կանեմանը և Տվերսկին (1996) պնդում են, որ կոգնիտիվ աղավաղումների ուսումնասիրությունը գործնական նշանակություն ունի նաև բժշկական ոլորտում[12]:
Կոգնիտիվ աղավաղումներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով , մասնավորապես `
- Տեղեկատվության վերամշակման մեջ «ձախողումներ» (heuristics)[13]:
- ուղեղի սահմանափակ հնարավորությունները տեղեկատվության մշակման համար[14]:
- էմոցիոնալ և բարոյական պատճառներ[15]:
- սոցիալական ազդեցություն[16]:
Ուսումնասիրության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոգնիտիվ աղավաղում հասկացույթունն առաջարկել են Ամոս Տվերսկին և Դանիել Կահնմանը 1972-ին [17]` թվային գրագիտության վերաբերյալ իրենց հետազոտության հիման վրա: Տվերսկին,Կանեմանը և իրենց գործընկերները ցուցադրեցին մի շարք վարքի վերարտադրելի ձևեր, որոնցում մարդկանց որոշումների կայացումը տարբերվում էր ռացիոնալ ընտրության տեսությունից: Տվերսկին և Կանեմանը այդ անհամապատասխանությունները բացատրեցին ըստ էվրիստիկայի [18]։
Մյուս կողմից Կանեմանի և Տվերսկու ստեղծագործությունների քննադատները, մասնավորապես գերմանացի հոգեբան Հերդ Գիգերենցերը, պնդում են, որ մտածողության ռացիոնալությունը պետք է դիտարկել որպես հարմարվողական գործիք, որը միշտ չէ, որ ենթարկվում է տրամաբանության կամ հավանականության տեսության կանոններին[19]:
Կոգնիտիվ աղավաղումների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև երված է ամենատարածված կոգնիտիվ աղավաղումների ցանկը:
Անունը | Նկարագրություն |
---|---|
Վերագրման սխալ | Նաեւ հայտնի է որպես «փոխանցման աղավաղում» (անգլ․ correspondente bias) (Baumeister & Bushman, 2010): Հակվածություն դեպի ուրիշների վարքագիծը անձնական հատկություններով բացատրելու և իրավիճակային գործոնները թերագնահատելու, միեւնույն սեփական վարքագիծը դիտարկելիս գերագնահատելու իրավիճակային ազդեցությունների դերը՝ թերագնահատելով անձնային ոլորտը: Ջոնսի եւ Հարիսի(1967)[20] աշխատանքը այս երեւույթի դասական ուսումնասիրությունն է: |
Հաստատման հակվածություն | Մարկանց միտումն է փնտրել և ընդունել այն տեղեկատվությունը,որը հաստատում է անձնային համոզմունքները, միաժամանակ հերքել ու վարկաբեկել հակասող ինֆորմացիան[21]։ |
Շեղում դեպի դրական արդյունքը | Լավ իրադարձությունների հավանականությունը գերագնահատելու միտումը: Այն կարող է նաև դրսևւորվել անորոշինֆորմացիայի գնահատման ժամանակ՝ օգուտ դրական արդյունքի: |
Հաստատման կողմնակալությունը | Փաստի տրամաբանական ուժը գնահատելու միտումը`կախված սուտ կամ ճիշտ եզրակացության հանդեպ հավատից : |
Շրջանակներ | Օգտագործելով շատ նեղ մոտեցում իրավիճակի կամ հարցի նկարագրության ժամանակ: |
Գործնական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից աշխարհի շատ սոցիալական հաստատություններ առաջնորդվում են այն մտքով , որ մարդիկ ռացիոնալ որոշումներ են կայացնում: Մասնավորապես ներդրումային ընկերությունները հիմնականում ենթադրում են, որ բոլոր ներդրողները ռացիոնալ են գործում: Գործնականում ներդրողները գործում են հիմնվելով բոլոր հնարավոր կոգնիտիվ աղավաղումների վրա(նախապաշարմունքներ, կարծրատիպեր, հուզական ազդեցություններ և այլն)[22]:
Դատավորների գործելաոճը ենթադրում է, որ նրանք կքննարկեն այդ հարցը անկողմնակալ, առանց հույզերին տեղ տալու, սակայն իրականացված հոգեբանական գիտափորձերը ցույց են տալիս, որ իրականում դա այդպես չէ[23]:
Կոգնիտիվ աղավաղումները դրսևորվում են հասարակական գիտակցության մեջ սնահավատությունների ձևով և խոչընդոտում են աշխարհի գիտական պատկերի տարածմանը, որը տարբերվում է հասարակական գիտակցության կարծրատիպերից[24]:
Կոգնիտիվ աղավաղումների ուղղում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիգերենցերի (1996)[25],Հեզելտոնի(2005) և մյուսների աշխատությունները հաստատում են, որ կոգնիտիվ աղավաղումների բովանդակությունը և ուղղվածությունը հնարավոր է վերահսկվել[9]: Կոգնիտիվ աղավաղումների վերացմանը նպաստող մեթոդիկաների նպատակը աղավաղման կրճատումն է (Baumeister & Bushman, 2010, էջ 155)[26]: Վերագրման սխալի կրճատման գիտափորձերում, երբ դրամական խթաններ են կիրառվել[27] և մասնակիցներին նախազգուշացրել, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց վերագրման համար[28], վերագրման ճշգրտության բարձրացումը է նկատվել:
Գովազդում կոգնիտիվ աղավաղումների օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ մարքեթինգային ռազմավարություններ և մեթոդներ հիմնված են մարդկային մտածողության համակարգային սխալների` կոգնիտիվ աղավաղումների վրա: Մարքեթոլոգները դրանք օգտագործում են իրենց արտադրանքը ավելի գրավիչ դարձնելու համար: Ցավոք, նույնիսկ սպառողները, ովքեր տեղեկացված են այդ հնարքների մասին, չեն կարողանում արդյունավետորեն դիմակայել կոգնիտիվ աղավաղումների դեմ: Գովազդում առավել հաճախ օգտագործվում են հետևյալ կոգնիտիվ աղավաղումները՝ [ աղբյուր]: ]
- Օբյեկտի հետ ծանոթության էֆեկտ - եթե մենք գիտենք ապրանքանիշի մասին, ապա ինքնաբերաբար ավելի մեծ համակրանք կունենանք դրա հանդեպ, քան նրա, որի մասին երբևէ չենք լսել: Հենց այդ պատճառով էլ հայտնի բրենդները չեն դադարում գովազդել իրենց արտադրանքը, որպեսզի պահպանեն իրենց ներկայությունը տեղեկատվական ոլորտում:
- Ճշմարտության պատրանքը կամ մատչելի տեղեկատվության կասկադը - եթե մենք հաճախ լսենք ապրանքի բարձր որակի կամ դրա այլ առավելությունների մասին, ապա կսկսենք հավատալ այդ տեղեկատվությանը նույնիսկ առանց փաստերի:
- Հասանելիության էվրիստիկա - որքան հաճախ տվյալ արտադրանքի գովազդը տեսնենք , այնքան ավելի հավանական է , որ մենք ընտրենք այն այլ առաջարկների շարքում , քանի որ մտքում ստեղծվում են կայուն զուգորդումներ:
- Մեկուսացման էֆեկտ - ուղեղը ավելի հեշտ հիշում է ընդգծված օբյեկտները կամ բառերը: Երբ մենք կարդում ենք տեքստը , մեր ուշադրությունը ավտոմատ կերպով գրավում են թավատառ , շեղանշված կամ ընդգծված բառերը: Նույն պատճառով էլ ընթերցողները ավելի հեշտ են ընկալում ցուցակները և կարճ պարբերությունները:
- Պատկերի առավելության էֆեկտ - մեզ համար ավելի հեշտ է ընկալել, մշակել և մտապահել նկարների տեսքով ներկայացված տեղեկատվությունը: Գովազդում տեսողական պատկերների օգտագործումը անհրաժեշտ է սպառողի մտքում բրենդի կամ ապրանքի ավելի լավ ամրապնդման համար:
- Հեղինակությանն ապավինում կամ հեղինակությանը ենթարկում - երբ հայտնի մարդկանց կամ լիդներների կարծիքն են ներառում գովազդում: Սպառողները հակված են վստահել այն մարդկանց կարծիքներին , որոնք իրենց համար հեղինակություն են , նույնիսկ առանց որևէ փաստի:
- Մեծամասնությանը միանալու էֆեկտ հետևելով թրենդներին, սպառողները գնում են նույնը , ինչ մյուսները : Այս աղավաղման հիմքում խմբին պատկանելու ցանկությունն է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա. Ալեքսանդրով Ինտեգրատիվ հոգեթերապիա
- ↑ Bless, H., Fiedler, K., & Strack, F. (2004)։ Social cognition: How individuals construct social reality.։ Hove and New York: Psychology Press։ էջ 2
- ↑ Bless, H., Fiedler, K., & Strack, F. (2004)։ Social cognition: How individuals construct social reality։ Hove and New York: Psychology Press
- ↑ Kahneman D., Tversky A. (1972)։ «Subjective probability: A judgment of representativeness»։ Cognitive Psychology 3 (3): 430–454։ doi:10.1016/0010-0285(72)90016-3
- ↑ Բարոն Ջ. (2007): Մտածում եւ որոշում (4-րդ հրատարակություն): Նյու Յորք, Նյու Յորք: Քեմբրիջի համալսարանի մամուլ
- ↑ Արիելի, Դ. (2008): Ակնհայտորեն իռացիոնալ . Թաքնված ուժեր, որոնք ձեւավորում են մեր որոշումները: New York, NY: HarperCollins.
- ↑ For instance: Gigerenzer, G. & Goldstein, D. G. (1996)։ «Reasoning the fast and frugal way: Models of bounded rationality.»։ Psychological Review 103: 650–669։ doi:10.1037/0033-295X.103.4.650
- ↑ Tversky, A., & Kahneman, D. (1974)։ «Judgement under uncertainty: Heuristics and biases.»։ Sciences 185: 1124–1131.
- ↑ 9,0 9,1 Haselton, M. G., Nettle, D., & Andrews, P. W. (2005)։ The evolution of cognitive bias։ In D. M. Buss (Ed.), The Handbook of Evolutionary Psychology: Hoboken, NJ, US: John Wiley & Sons Inc.։ էջեր 724–746
- ↑ Bless, H., Fiedler, K., & Strack, F. (2004)։ Social cognition: How individuals construct social reality.։ Hove and New York: Psychology Press.
- ↑ (Tversky and Kahneman, 1999, էջ 582)
- ↑ Kahneman, D., & Tversky, A. (1996)։ «On the reality of cognitive illusions»։ Psychological Review 103 (3): 582–591։ doi:10.1037/0033-295X.103.3.582
- ↑ Kahneman, D., Սլովիչ, P., & Tversky, A. (1982): Անորոշության մեջ դատողությունը. Գաղափարախոսությունը եւ կողմնակալությունները (1-ին հրատարակություն): Քեմբրիջի համալսարանի մամուլ
- ↑ Simon, H. A. (1955). A behavioral model of rational choice. The Quarterly Journal of Economics, 69(1), 99 −118.
- ↑ Pfister, H.-R., & Böhm, G. (2008): Որոշում 3, 5-17:
- ↑ Wang, X. T., Simons, F., & Brédart, S. (2001). Social cues and verbal framing in risky choice. Journal of Behavioral Decision Making, 14(1), 1-15.
- ↑ Kahneman Daniel; Shane Frederick (2002)։ «Representativeness Revisited: Attribute Substitution in Intuitive Judgment»։ in Thomas Gilovich, Dale Griffin, Daniel Kahneman։ Heuristics and Biases: The Psychology of Intuitive Judgment։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 51–52։ ISBN 978-0-521-79679-8
- ↑ Tversky, A., & Kahneman, D. (1983)։ «Extensional versus intuitive reasoning: The conjunction fallacy in probability judgement»։ Psychological Review 90: 293–315։ doi:10.1037/0033-295X.90.4.293
- ↑ Gigerenzer G. (2006)։ «Bounded and Rational»։ in Stainton R. J.։ Contemporary Debates in Cognitive Science։ Blackwell։ էջ 129։ ISBN 1-4051-1304-9
- ↑ Jones, E. E., & Harris, V. A (1967)։ «The attribution of attitudes»։ Journal of Experimental Social Psychology 3: 1–24։ doi:10.1016/0022-1031(67)90034-0
- ↑ Jermias, J. (2001)։ «Cognitive dissonance and resistance to change: The influence of commitment confirmation and feedback on judgement usefulness of accounting systems»։ Accounting, Organizations and Society 26: 141–160
- ↑ Lin, Tom CW, Արժեթղթերի ռիսկի գծով վարվելակերպի կառուցվածքը (2012 թ. Ապրիլի 16-ը): 34 Սիեթլի համալսարանի իրավունքի վերլուծություն 325 (2011): Հասանելի է SSRN- ում`204094600
- ↑ Sutherland, Stuart (2007) անտրամաբանություն: The Enemy Within Երկրորդ հրատարակություն (Առաջին հրատարակություն 1994 թ.) Փինթերը & Martin. ISBN 978-1-905177-07-3<ref>Ariely Dan (2008)։ Predictably Irrational: The Hidden Forces That Shape Our Decisions։ HarperCollins։ էջ 304։ ISBN 978-0-06-135323-9
- ↑ Günter Radden, H. Cuyckens (2003)։ Motivation in language: studies in honor of Günter Radden։ John Benjamins։ էջ 275։ ISBN 978-1-58811-426-6
- ↑ Gigerenzer, G. (1996)։ «On narrow norms and vague heuristics: A reply to Kahneman and Tversky (1996)»։ Psychological Review 103 (3): 592–596
- ↑ Baumeister, R. F. & Bushman, B. J. (2010)։ Social psychology and human nature: International Edition։ Belmont, USA: Wadsworth.
- ↑ Vonk, R. (1999)։ «Effects of outcome dependency on correspondence bias.»։ Personality and Social Psychology Bulletin 25: 382–389
- ↑ Tetlock, P. E. (1985)։ «Accountability: A social check on the fundamental attribution error»։ Social Psychology Quarterly 48: 227–236
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Канеман Д. Внимание и усилие / пер. с англ. И. С. Уточкина. — М.: Смысл, 2006. — 288 с. — ISBN 5-89357-215-7, ISBN 0-13-050518-8.
- Канеман Д., Словик П., Тверски А. Принятие решений в неопределенности: Правила и предубеждения. — Харьков: Гуманитарный центр, 2005. — 632 с. — ISBN 966-8324-14-5.
- Eiser, J.R. and Joop van der Pligt (1988) Attitudes and Decisions London: Routledge. ISBN 978-0-415-01112-9
- Fine, Cordelia (2006) A Mind of its Own: How your brain distorts and deceives Cambridge, UK: Icon Books. ISBN 1-84046-678-2
- Gilovich, Thomas (1993). How We Know What Isn’t So: The Fallibility of Human Reason in Everyday Life. New York: The Free Press. ISBN 0-02-911706-2
- Haselton, M.G., Nettle, D. & Andrews, P.W. (2005). The evolution of cognitive bias. In D.M. Buss (Ed.), Handbook of Evolutionary Psychology, (pp. 724–746). Hoboken: Wiley. Full text
- Heuer, Richards J. Jr. (1999) Psychology of Intelligence Analysis. Central Intelligence Agency. http://www.au.af.mil/au/awc/awcgate/psych-intel/art5.html
- Kahneman D., Slovic P., and Tversky, A. (Eds.) (1982) Judgment Under Uncertainty: Heuristics and Biases. New York: Cambridge University Press ISBN 978-0-521-28414-1
- Kahneman, Daniel (2011) Thinking, Fast and Slow. New York: Farrar, Straus and Giroux ISBN 978-0-374-27563-1
- Kida, Thomas (2006) Don’t Believe Everything You Think: The 6 Basic Mistakes We Make in Thinking New York: Prometheus. ISBN 978-1-59102-408-8
- Nisbett, R., and Ross, L. (1980) Human Inference: Strategies and shortcomings of human judgement. Englewood Cliffs, NJ: Prentice-Hall ISBN 978-0-13-445130-5
- Piatelli-Palmarini, Massimo (1994) Inevitable Illusions: How Mistakes of Reason Rule Our Minds New York: John Wiley & Sons. ISBN 0-471-15962-X
- Stanovich Keith (2009)։ What Intelligence Tests Miss: The Psychology of Rational Thought։ New Haven (CT): Yale University Press։ ISBN 978-0-300-12385-2։ lay summary (նոյեմբերի 21, 2010)(չաշխատող հղում)
- Sutherland, Stuart (2007) Irrationality: The Enemy Within Second Edition (First Edition 1994) Pinter & Martin. ISBN 978-1-905177-07-3
- Tavris, Carol and Elliot Aronson (2007) Mistakes Were Made (But Not by Me): Why We Justify Foolish Beliefs, Bad Decisions and Hurtful Acts Orlando, Florida: Harcourt Books. ISBN 978-0-15-101098-1
- Funder David C. (June 2004)։ «Towards a balanced social psychology: Causes, consequences, and cures for the problem-seeking approach to social behavior and cognition»։ Behavioral and Brain Sciences 27 (3): 313–376։ PMID 15736870։ Վերցված է մայիսի 3, 2011