Jump to content

Կամսար Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամսար Սարգսյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1883(1883-11-15)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 21, 1936(1936-11-21)[1] (53 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական և գրաշար
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կամսար Հարությունի Սարգսյան (նոյեմբերի 15, 1883(1883-11-15)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 21, 1936(1936-11-21)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), բանվոր հեղափոխական, գրաշար, կոմունիստական կուսակցության անդամ (1917

Գործուենություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), Թիֆլիսի, Կարսի, Դոնի Ռոստովի և Երևանի տպարաններում, մասնակցել մայիսմեկյան ցույցերի, տպագրիչների գործադուլների և նրանց արհմիությունների կազմակերպմանը։ 1917 թվականին, Գևորգ Հանեսօղլյանի հետ, Սասրգսյանի կազմել և հրատարակել է «Հեղափոխական երգեր» ժողովածուն։ Մամուլում տպագրել է ֆելիետոններ։ Բարձր գնահատելով նրա վաստակը տպագրության գործում՝ ՀԽՍՀ Կենտգործկոմը 1934 թվականին Սարգսյանին շնորհել է Խորհրդային Հայաստանի Աշխատանքի հերոսի կոչում։

Գյումրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 222.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 222