Կամպուս դու Ժորդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կամպուս դու Ժորդաու
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված էապրիլի 29, 1874 թ.
Մակերես290,055 կմ²
ԲԾՄ1628±1 մետր
Բնակչություն52 405 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ12
Պաշտոնական կայքcamposdojordao.sp.gov.br
Կամպուս դու Ժորդաու (Բրազիլիա)##
Կամպուս դու Ժորդաու (Բրազիլիա)

Կամպուս դու Ժորդաու (պորտ.՝ Campos do Jordão. /'kɐ̃pus du ʒuʁ'dɐ̃ũ/), քաղաք և համայնք Բրազիլիայի հարավարևելյան մասում՝ Սան Պաուլու նահանգում, Վալե դու Պարաիբա է Լիտորալ Նորտե (Vale do Paraíba e Litoral Norte) մետրոպոլիսային տարածաշրջանում[2]։ Բրազիլիայի ամենաբարձրադիր քաղաքն է. գտնվում է ծովի մակերևույթից 1628 մետր բարձրության վրա[3]։ Զբաղեցնում է 290,52 կմ2 տարածք։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 52.405[4]:

Ձմռան ամիսներին քաղաքի բնակչության թիվը գրեթե քառապատկվում է զբոսաշրջիկների և իրենց հանգիստն այստեղ անցկացնել ցանկացողների հաշվին։ Ժամանցի միջոցներից են հետիոտն արշավները, լեռնագնացությունը, ծառի կատարին ամրացված ճոպանով ճոճվելը (arborismo-ն), ձիավարությունը, մոտոցիկլետներով և մոտոամենագնացներով արշավները։ Բազմաթիվ զբոսաշրջիկների է հրապուրում նաև ամեն ձմեռ այստեղ անցկացվող դասական երաժշտության փառատոնը։

Քաղաքում կլոր տարին գործում են գերմանական, շվեյցարական, իտալական խոհանոցով ռեստորաններ, բարեր, իջևանատներ, գինետներ, գարեջրատներ, շալեներ, դիսկո- և գիշերային ակումբներ...

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպուս դու Ժորդաուին բնորոշ է մերձարևադարձային լեռնային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfb)[5][6][7]:

Կամպուս դու Ժորդաու (Vila Capivari), elevation: 1642 m or 5387.1 ft, 1981–2010 normals, extremes 1961–presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.0
(84.2)
28.6
(83.5)
29.0
(84.2)
27.0
(80.6)
24.5
(76.1)
23.4
(74.1)
24.4
(75.9)
28.2
(82.8)
30.5
(86.9)
30.0
(86)
28.6
(83.5)
28.2
(82.8)
30.5
(86.9)
Միջին բարձր °C (°F) 22.5
(72.5)
23.0
(73.4)
22.2
(72)
21.0
(69.8)
18.5
(65.3)
17.9
(64.2)
17.9
(64.2)
19.7
(67.5)
20.4
(68.7)
21.4
(70.5)
21.6
(70.9)
22.0
(71.6)
20.7
(69.3)
Միջին օրական °C (°F) 17.6
(63.7)
17.7
(63.9)
17.0
(62.6)
15.3
(59.5)
12.6
(54.7)
10.4
(50.7)
10.3
(50.5)
11.4
(52.5)
13.5
(56.3)
15.2
(59.4)
16.4
(61.5)
17.0
(62.6)
14.5
(58.1)
Միջին ցածր °C (°F) 13.9
(57)
13.6
(56.5)
12.8
(55)
10.6
(51.1)
7.7
(45.9)
5.3
(41.5)
4.6
(40.3)
5.1
(41.2)
8.0
(46.4)
10.3
(50.5)
11.7
(53.1)
13.1
(55.6)
9.7
(49.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.0
(41)
4.2
(39.6)
2.6
(36.7)
−2.6
(27.3)
−6.2
(20.8)
−7.2
(19)
−6.0
(21.2)
−5.5
(22.1)
−2.5
(27.5)
0.7
(33.3)
0.3
(32.5)
1.8
(35.2)
−7.2
(19)
Տեղումներ մմ (դյույմ) 253.1
(9.965)
206.0
(8.11)
196.7
(7.744)
85.5
(3.366)
82.5
(3.248)
38.0
(1.496)
45.9
(1.807)
38.3
(1.508)
85.8
(3.378)
133.0
(5.236)
160.6
(6.323)
240.0
(9.449)
1565,4
(61,63)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 21 16 17 9 7 4 4 4 8 12 14 19 135
% խոնավություն 86.1 87.1 87.5 87.2 86.9 85.3 84.5 80.9 81.5 84.2 83.8 86.8 85.2
Միջին ամսական արևային ժամ 106.4 93.6 99.8 122.9 137.2 157.9 180.3 177.9 123.8 137.2 128.0 97.6 1562,6
Աղբյուր #1: INMET[8]
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[9]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. Assembleia Legislativa do Estado de São Paulo, Lei Complementar Nº 1.166
  3. «IBGE disponibiliza coordenadas e altitudes para 21.304 localidades brasileiras» [IBGE provides coordinates and altitudes to 21,304 Brazilian locations] (պորտուգալերեն). Brazilian Institute of Geography and Statistics (IBGE). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Instituto Brasileiro de Geografia e Estatística
  5. Dubreuil, Vincent; Fante, Karime Pechutti; Planchon, Olivier; Neto, João Lima Sant'anna (2018 թ․ սեպտեմբերի 24). «Os tipos de climas anuais no Brasil : uma aplicação da classificação de Köppen de 1961 a 2015». Confins. Revue franco-brésilienne de géographie / Revista franco-brasilera de geografia (ֆրանսերեն) (37). doi:10.4000/confins.15738. ISSN 1958-9212.
  6. Velloso Galvão, Marília (January–March 1967). «Regiões bioclimáticas do Brasil» (PDF). Revista Brasileira de Geografia (v.29, n. 1).
  7. «Campos do Jordão, Sao Paulo Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  8. «Normais Climatológicas Do Brasil 1981–2010» (պորտուգալերեն). Instituto Nacional de Meteorologia. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «Station Campos do Jordão» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]