Կամո Նիգարյան
Կամո Նիգարյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Կամո Նիգարյան |
Ծնվել է | 1950 |
Ծննդավայր | Գյոյգյոլ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 23, 2011 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Կամո Նիգարյան (1950, Գյոյգյոլ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 23, 2011, Երևան, Հայաստան), նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամո Նիգարյանը ծնվել է 1950 թվականին Ադրբեջանի Խանլար (Ելենենդորֆ) քաղաքում[1]։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Երաժշտությունը եղել է նրա ինքնարտահայտման և որոնման ձևերից մեկը և 1970-ականներին Նիգարյանը հիմնել է «Սարդեր» ռոք խումբը։
Ձևավորել է Գյումրու Մերկուրովի թանգարանը, «Ձիթողցենց տունը», Երևանի «Մոնումենտի», «Հեղափոխության», Եղիշե Չարենցի թանգարանները[2]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամո Նիգարյանը համարվում է ֆիգուրատիվ արվեստի կամ տրանս-ավանգարդիա շարժման հայաստանյան ներկայացուցիչ։ Շարժումը ներառում է բոլոր այն արվեստի գործերը, որոնք պահպանում են իրականության հետ նմանությունը։
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 թվականին Պուշկինի անվան դպրոց, Երևան, Հայաստան
- 2001 թվականին Հայաստանի նկարիչների միություն
- 2010 թվականին Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[3]
- 2012 թվականին «Նախակերպեր», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան[4]
- 2015 թվականին «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս», Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Երևան[5][6]
Մեջբերումների Կամո Նիգարյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր հիշողությունների վերահսկմանը ենթակա է միայն ու միայն անցյալը … Գիտակցությամբ է սրբագրվում հիշողությունը…Եվ գիտակցության ուրվագծերն են որոշարկում մեր ճամփորդության երթուղին … Ճամփորդեք ձեր հիշողության ալիքներով։ Շուռ բերեք ձեր ներսը։ Հակառակ դեպքում չեք կարողանա ինքներդ ձեզ հակադրել իրականությանը։ Հնարավոր է, որ սա տխուր իրողություն է, բայց՝ փաստ։
Արվեստը պիտի վրդովմունք առաջացնի, դա է սկիզբների սկիզբը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kamo Nigarian: Schizopolis Exhibition Opens at CCA»։ www.cmf.am։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Nigaryan, Kamo | Armenian Photography Foundation»։ lusadaran.org (en-US)։ Վերցված է 2018-05-22
- ↑ «Վառեք լույսը ձեր գիտակցության մութ սենյակում»,Կամո Նիգարյան
- ↑ Հետմահու ու անհայտ նկարներով
- ↑ Կամո Նիգարյան. Շիզոպոլիս․ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի ցուցահանդես
- ↑ «Կամո Նիգարյան. Շիզոպոլիս». Իշխանության և բռնության հարաբերության թեման համակցող 17 աշխատանք՝ մեկ տեղում