Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 4, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը
Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարը

Շուշի, բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվականին։ Ներկայում Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։

Շուշին ընկած է Իրանը Անդրկովկասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը միացնող ճանապարհների հանգուցակետում: Շուշին գտնվում է Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ, A 317 մայրուղու վրա, որը Ստեփանակերտը կապում է Գորիս քաղաքի հետ։ Քաղաքը հիմնված է շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրա, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ։ Բերդաքաղաքը ունի կարևոր ռազմական նշանակություն։

Շուշիում իրականացված հնագիտական պեղումները վկայում են, որ այն բնակեցված է եղել մ.թ.ա. առաջին հազարամյակում: շարունակել...