Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 22, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Բեր Ռիվերի կոտորածի հուշահամալիր
Բեր Ռիվերի կոտորածի հուշահամալիր

Բեր Ռիվերի կոտորած (անգլ.՝ Bear River Massacre), հայտնի է նաև Բեր Ռիվերի ճակատամարտ անվանմամբ (անգլ.՝ Battle of Bear River), ինպես նաև Բոա Օգոիի կոտորած անվանմամբ (անգլ.՝ Massacre at Boa Ogoi), Ամերիկայի Միացյալ Նահանգների և շոշոնների միջև 1863 թվականի հունվարի 26-ին ներկայիս ամերիկական Այդահո նահանգի տարածքում տեղի ունեցած զինված բախում։

Քեշ Վելլին կամ Վելլի արահետը եղել է հյուսիսային շոշոնների հիմնական նստավայրը։ Այստեղ նրանք զբաղվում էին բիզոնների, որմզդեղնների, եղնիկների որսով, ինչպես նաև որսում էին ավելի փոքր կենդանիներ՝ ինչպիսիք էին արջամկները և գետնասկյուռները։ Բացի դրանից, շոշոնները Քեշ Վելլիում զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ։ Հովիտը գրավել է շատ հայտնի որսորդների, ինչպիսք են՝ Ջիմ Բրիջերը, Ջեդեդայյա Սմիթը և Ժոզեֆ Միկը։ Այդ շրջանում էր տեղի ունենում լեռնական որսորդների հանդիպումը։ Սպիտակ որսորդները մորմոն գաղթականներին խորհուրդ տվեցին ստեղծել ռազմական բնակավայրեր Քեշ Վելլիում, բայց Բրիգամ Յանգը գերադասեց Մեծ աղի լճի մոտակայքում գտնվող հովիտը։ շարունակել...