Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 16, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության զինանշան
«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության զինանշան

«Մուսուլման եղբայրներ», միջազգային կրոնաքաղաքական կազմակերպություն, որն ստեղծվել է 1928 թվականին Իսմայիլիայում` իսլամի ուսուցիչ Հասան Ալ-Բաննայի կողմից (Եգիպտոս): 1933 թվականին կազմակերպության շտաբ-կայանը տեղակայված է Կահիրեում: Հասան Ալ-Բաննանը շարժումը բնութագրեց այսպես՝ «Սաֆալյան շարժում, ուղղափառ ճանապարհ, սուֆիստական իրականություն, քաղաքական կազմակերպություն, սպորտային խումբ, գիտական և մշակութային համայնք, գյուղատնտեսական կազմակերպություն, սոցիալական գաղափար»: 1949 թվականին Հասան Ալ-Բաննայի մահից հետո, արդեն 1950-ին շարժման գաղափարակիցներից մեկը դարձավ Սայիդ Կութուբը, ում մահապատժի ենթարկեցին 1966 թվականին: Ասոցիացիան ունի իր բազմաթիվ հետևորդները աշխարհի տարբեր երկրներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ուներ գրեթե 500 հազար անդամ: Ինչպես նշում է «Ժենմին Ժիբաո» թերթը (2013), կազմակերպությունը ունի մեծ տարածում։ Այն մեծ ուժերով գործում է Թունիսում, Լիբիայում, Սիրիայում և արաբական այլ երկրներում:

Կազմակերպության կարգավիճակը միանշանակ չէ: Մի քանի երկրներում այն հանդիսանում է լեգալ, իսկ նրա հետ կապված քաղաքական կուսակցությունները տեղեր են զբաղեցնում տարբեր երկրների խորհրդարաններում (Վերածննդի կուսակցությունը Թունիսում, ազգային կոնգրեսը Սուդանում, Իսլահը Յեմենում և այլն): Միաժամանակ այն ահաբեկչական կազմակերպություն է համարվում Բահրեյնում, Եգիպտոսում, Ռուսաստանում, Սիրիայում, Սաուդյան Արաբիայում։