Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 14, 2017 թ.
![Աննա Ֆրանկի օրագիրը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d4/The_Diary_of_a_Young_Girl_at_the_Anne_Frank_Zentrum.jpg/160px-The_Diary_of_a_Young_Girl_at_the_Anne_Frank_Zentrum.jpg)
Հոլոքոստի ժխտում, նեգացիոնիզմ, որի համաձայն Հոլոքոստ չի եղել այն ձևով, ինչ ներկայացնում է ընդհանուր ճանաչում գտած պատմագրությունը: Հոլոքոստը ժխտողները իրենց դավադրության տեսությունում առաջ են քաշում փաստերը հօգուտ հրեաների թաքցնելու, մասշտաբային կեղծարարության և փաստերի խեղաթյուրման թեզեր: Հիմնականում վիճարկման առարկա են դառնում հետևյալ դրույթները.
- Հրեաների զանգվածային սպանությունը Նացիստական Գերմանիայի պաշտոնական ղեկավարության նպատակաուղղված քաղաքականության արդյունք էր:
- Հրեաների զանգվածային ոչնչացման համար ստեղծվել են գազի խցիկներ ու մահվան ճամբարներ:
- Նացիոնալ-սոցիալիստների և նրանց դաշնակիցների տիրապետության տակ գտնվող հրեական բնակչության շրջանում զոհերի թիվը հասնում է 5-6 միլիոնի:
Ժխտողները հաճախ պնդում են, որ վերոնշյալ տեղեկությունը գիտակցորեն կեղծվել է սիոնիստների կողմից Գերմանիայից ու նրա դաշնակիցներից դրամ շորթելու, ինչպես նաև Իսրայել պետության ստեղծման նպատակով:
Արհեստավարժ մասնագետներից շատերը Հոլոքոստի ժխտումը բնորոշում են որպես ոչ գիտական ու քարոզչական գործունեություն: Նրանք նշում են, որ ժխտողները հեգնում են հետազոտությունների գիտական մեթոդը` հաճախ քարոզելով... Ավելին⇒