Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 17, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Նացիստների շքերթ Լյուքսեմբուրգում, 1941 թվական
Նացիստների շքերթ Լյուքսեմբուրգում1941 թվական

Լյուքսեմբուրգը Երկրորդ համաշխարհային պատերազմում, Լյուքսեմբուրգի մեծ դքսության պատմության ժամանակաշրջան, որը սկսվեց 1940 թվականի մայիսի 10-ին՝ գերմանական ուժերի կողմից Լյուքսեմբուրգ ներխուժումով և ավարտվեց 1944 թվականի վերջին և 1945 թվականի սկզբին՝ Հակահիտլերյան խմբավորման կողմից երկրի ազատագրումով։

1940 թվականի մայիսի 10-ին Լյուքսեմբուրգը լրիվ օկուպացվեց Երրորդ Ռայխի զորքերի կողմից։ 1942 թվականին պետությունը դարձավ Նացիստական Գերմանիայի մաս։ Օկուպացիայի ժամանակաշրջանում գերմանական իշխանությունները վարում էին Լյուքսեմբուրգի գերմանականացման քաղաքականություն։ Դրա վառ օրինակներից է այն, որ իշխանությունները դեմ էին Լյուքսեմբուրգում գերմաներենից բացի այլ լեզվի կիրառմանը։

1940-1944 թվականներին լյուքսեմբուրգցիները զորակոչվում էին... Ավելին