Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 10, 2016 թ.
![Սուն Ցզի, «Երկ ռազմարվեստի մասին»](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/12/The_Art_of_War_Running_Press.jpg/150px-The_Art_of_War_Running_Press.jpg)
Ռազմական ստրատեգիա կամ Ռազմական ռազմավարություն (հ․–հուն στρατηγία, stratēgós – ստրատեգոս, որ բառացի նշանակում է զորքը առաջնորդել, ռազմավարություն), պատերազմը վարելու հմտություն, ռազմական գործողությունները վարելու «հրամանատարական արվեստ», ռազմարվեստի բարձրագույն բնագավառ: Ընդգրկում է զինված ուժերը պատերազմի նախապատրաստելու, պատերազմը պլանավորելու և վարելու տեսական և գործնական հարցեր, ուսումնասիրում պատերազմի օրինաչափությունները, հանդիսանում է ռազմական գործի բաղկացուցիչ մասը, մշակում է ստրատեգիական գործողություններ նախապատրաստելու և վարելու եղանակները, որոշում ռազմաճակատների, նավատորմների և բանակների նպատակներն ու խնդիրները և այլն՝ նպատակային ուժի կիրառման կամ բռնության սպառնալիքով թիրախային քաղաքական նպատակներով:
Առաջացել է հունարեն strategos, ստրատեգոս բառից, իսկ στρατηγία, ստրատեգիա տերմինը կիրառության մեջ է մտել 18–րդ դարի ընթացքում՝ ձեռք բերելով նեղ իմաստ, որպես «գեներալի արվեստ» կամ հրամանատարական արվեստ կամ զորքի «տեղակայման արվեստ»:
Ռազմավարական մշակույթը ընդգրկուն և խորը, խիստ պրագմատիկ դիսցիպլին է (գիտաճյուղ): Սակայն... Ավելին⇒