Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 8, 2024 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Հեզբոլլահ (/ˌhɛzbəˈlɑː/, արաբ․՝ حزب الله‎‎ Ḥizbu 'llāh, բառացի՝ «Ալլահի կուսակցություն», տառադարձվում է նաև Հիզբուլլահ կամ Հիզբալլահ), շիա իսլամիստական քաղաքական կուսակցություն և զինյալ խումբ՝ տեղակայված Լիբանանում: Կազմակերպության ռազմական թևը Ջիհադի խորհուրդն է, իսկ քաղաքական թևը՝ Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն» դիմադրության դաշինքը։ 1992 թվականին Աբբաս ալ-Մուսավի մահից հետո խումբը ղեկավարում է գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։ Հեզբոլլահը պնդում է, որ այն օրինական դիմադրության շարժում է, որը պայքարում է հանուն Լիբանանի տարածքի ազատագրության։ 2006 թվականից ի վեր կազմակերպության ռազմական ուժն այնքան է մեծացել, որ ռազմական թևն ավելի հզոր է համարվում, քան Լիբանանի բանակը։ Հեզբոլլահը հաճախ նկարագրում են իբրև «պետություն պետության մեջ»․ այն տեղ է զբաղեցնում Լիբանանի կառավարությունում, ունի ռադիո և արբանյակային հեռուստաալիք, տրամադրում է սոցիալական ծառայություններ, Լիբանանի սահմաններից դուրս տեղակայում է մեծաքանակ ռազմական ուժեր։ Մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ 2012 թվականից ի վեր Հեզբոլլահը ներգրավվել է Սիրիական քաղաքացիական պատերազմի մեջ՝ աջակցելով Սիրիայի կառավարությանը սիրիական ընդդիմության դեմ կռվում։ Վերջինս Հեզբոլլահը դիտարկում էր որպես սիոնիստական և «վահաբիական-սիոնիստական դավադրություն», որի նպատակն է վերացնել Հեզբոլլահի և Բաշար ալ-Ասադի դաշինքն ընդդեմ Իսրայելի։ Իր ռազմական ուժերին տեղակայել է Սիրիայում և Իրաքում՝ տեղական ուժերին վարժեցնելու կամ Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ կռվելու...Ավելին