Խորքային պետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորքային պետություն, որը հայտնի է նաև որպես պետություն պետության մեջ (անգլ.՝ State within a state), քաղաքական իրավիճակ պետությունում, երբ որևէ ներքին մարմին (այսպես կոչված խոր պետությունը), ինչպիսին կարող են լինել զինված ուժերը կամ քաղաքացիական իշխանությունները (հետախուզության մարմինները, ոստիկանությունը, գաղտնի ոստիկանությունը, կառավարական բյուրոկրատիայի վարչական մարմինները և ճյուղերը) չեն ենթարկվում քաղաքացիական քաղաքական ղեկավարությանը: Չնայած պետությունը պետության մեջ կարող է լինել գաղտնի իր բնույթով, խոր պետությունը կարող է նաև ընդունել արմատավորված և ոչ ընտրովի, ոչ գաղտնի եղանակով գործող քաղաքացիական ծառայողների ձևաչափ՝ սեփական շահերը (օրինակ, պետության շարունակականությունը ի տարբերություն վարչարարության, աշխատանքի ապահովությունը, իշխանության և ուժի հզորացումը, գաղափարական նպատակներին հասնելը, սեփական կառույցի ընդհանուր աճը) առաջ տանելու նպատակով և ի ընդդիմություն ընտրովի քաղաքական պաշտոնյաների, խոչընդոտելով, հակառակվելով և քայքայելով ընտրովի պաշտոնյաների քաղաքականությունը և հրամանները: Եզրը, ինչպես քաղաքականության բազմաթիվ այլ հասկացություններ, ծագում է հունարենից (հուն․՝ κράτος εν κράτει, kratos en kratei, որը հետագայում ընդունվել է լատիներենի կողմից որպես imperium in imperio կամ status in statu)[1] or status in statu).:

Երբեմն եզրը վերաբերվում է պետական ընկերություններին, որոնք չնայած պաշտոնապես գտնվում են կառավարության ենթակայության տակ, սակայն փաստացի գործում են որպես մասնավոր կորպորացիաներ: Երբեմն եզրը վերաբերվում է փաստացի որպես պետություն պետության մեջ գործող, սակայն պաշտոնապես մասնավոր ընկերություններին[2]:

Նախկինում Եկեղեցու և պետության տարանջատմանը վերաբերվող քաղաքական դեբատները ընթանում էին այն բանի շուրջ, որ եթե չսահմանափակել Եկեղեցին, ապա այն կարող է դառնալ պետություն պետության մեջ, այդպիսով խթանելով պետության բնական քաղաքացիական իշխանության անօրինական ուռճացումը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աղբյուր՝ Baruch Spinoza, Tractatus politicus, Caput II, § 6.
  2. Daniel De Leon: "Imperium in imperio" in: Daily People, June 4, 1903.
  3. Cf William Blackstone, Commentaries on the Laws of England, IV, c.4 ss. iii.2, p. *54, where the charge of being imperium in imperio was notably levied against the Church