Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 45, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Չժենգ Հեի արձանը
Չժենգ Հեի արձանը
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Չժենգ Հե (չինարեն ավանդ. 鄭和, հեշտ. 郑和 , պինին: Zhèng Hé, 1387 կամ 1371, Յունան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն - 1433 կամ 1435, ծովային թաղում), չինացի ճանապարհորդ, նավատորմի հրամանատար և դիվանագետ։ Ղեկավարել է յոթ խոշոր ծովային ռազմա-առևտրական արշավախմբեր դեպի Հնդկաչին, Հինդուստան, Արաբական թերակղզի և Արևելյան Աֆրիկա։ Ներկայումս Չինաստանում Չժենգ Հեն համարվում է ամենաականավոր չինացիներից մեկը, ում արշավները ներկայացվում են որպես Չինաստանի՝ իր հարևանների հետ տարվող խաղաղ քաղաքականության մի մաս:

Չինական առևտրական մասնավոր նավերը Հարավային Չինաստանի ու Հարավարևելյան Ասիայի միջև նավարկում էին դեռ Սուն արքայատոհմի տիրապետության ժամանակվանից, իսկ մոնղոլական Յուան արքայատոհմի օրոք կատարվում էին նաև ռազմադիվանագիտական արշավանքներ Հարավարևելյան Ասիայի երկրներ ու անգամ Շրի Լանկա, սակայն Չժենգ Հեի արշաբախումբն աննախադեպ էր իր մեծությամբ ու Չժու Դի կայսեր կողմից արշավին տրված մեծ նշանակությամբ։ Այս արշավախմբերը, թեև ձևականորեն ու կարճ ժամանակով (մի քանի տասնամյակ), բայց Մալայական թերակղզու թագավորությունները, Ինդոնեզիան, Շրի Լանկան ու Հարավային Հնդկաստանը դարձրին Մինյան կայսրության վասալներ և Չինաստան հասցրին նոր տեղեկություններ Հնդկական օվկիանոսի ափերին բնակվող ժողովուրդների մասին։ Ենթադրվում է, որ Մալայական թերակղզու, Սումատրայի ու Յավայի պատմական զարգացման վրա չինական նավատորմն ավելի երկարատև ազդեցություն է ունեցել, քանզի նրանք եղան այն գործոններից մեկը, որ նպաստեցին չինացիների նոր խմբերի գաղթին դեպի այդ տարածաշրջան և այդտեղ չինական մշակույթի դերի մեծացմանը։

Նույնիսկ Չժենգ Հեի գլխավոր հովանավորի՝ Չժու Դի կայսեր օրոք Չժեն Հիի արշավանքները ենթարկվում էին սուր քննադատության Չինաստանի կոնֆուցիական բարձր խավի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, ովքեր համարում էին, որ կայսեր այդ նախաձեռնությունները պետք չեն և թանկ են նստում։ Չժենգ Հեի ու Չժու Չժանցզիի (Չժու Դիի թոռան) մահից հետո արշավանքներին դեմ արտահայտվողներ կային արդեն Մինյան Չինաստանի կառավարության բոլոր մակարդակներում։ Արդյունքում... Ավելին