Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 36, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ռոման Յակոբսոն (ռուս.՝ Рома́н О́сипович Якобсо́н, անգլ.՝ Roman Osipovich Jakobson, հոկտեմբերի 11, 1896, հոկտեմբերի 23, 1896 կամ սեպտեմբերի 28, 1896, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 18, 1982, Բոստոն, ԱՄՆ), ռուս և ամերիկացի լեզվաբան, մանկավարժ, գրականագետ: Կառուցվածքային լեզվաբանության ռահվիրա, 20-րդ դարի ամենահայտնի և ամենաազդեցիկ լեզվաբաններից մեկը, որն իր նորարար գաղափարներով նպաստել է հումանիտար գիտությունների զարգացմանը: Տեսական լեզվանաբանության, հնչյունաբանության, քերականության, ռուսաց լեզվի և գրականության, պոեզիայի, հոգելեզվաբանության, նշանագիտության և մի շարք այլ հումանիտար գիտությունների վերաբերյալ աշխատությունների հեղինակ է: Նիկոլայ Տրուբեցկոյի հետ հեղափոխական զարգացման է ենթարկել լեզուների հնչյունական համակարգի վերլուծման հնարքները՝ արդյունքում բացահայտելով ժամանակակից հնչյունաբանության առարկան: Յակոբսոնը շարունակել է զարգացնել այդ մոտեցումները նաև ձևաբանության, շարահյուսության և իմաստաբանության մեջ: Նա մեծապես նպաստել է սլավոնական լեզվաբանության զարգացմանը, հատկապես իր երկու ուսումնասիրություններով, որոնք նվիրված են հոլովմանը և բայի քերականական կարգերին ռուսերենում: Որոշիչ ազդեցություն ունենալով Կլոդ Լևի-Ստրոսի և Ռոլան Բարտի, ինչպես նաև այլ լեզվաբանների վրա՝ նա դարձել է առանցքային կերպար կառուցվածքային վերլուծության մոտեցումների կիրառման ուղղությամբ ոչ միայն լեզվաբանության, այլև փիլիսոփայության, մարդաբանության և գրականագիտության բնագավառներում: Յակոբսոնը զարգացրել է Ֆերդինանդ դը Սոսյուրի սկզբնավորած ստրուկտուրալիզմի՝ կառուցվածքաբանության մոտեցումը, որն այնուհետև դարձել է հզոր շարժում հետպատերազմյան Եվրոպայում և ԱՄՆ-ում: Չնայած 1970-ական թվականներին ստրուկտուրալիզմի ազդեցության նվազմանը՝ Յակոբսոնն իր աշխատանքներով շարունակել է ուշադրություն հրավիրել լեզվաբանական մարդաբանության վրա: Այս տեսանկյունից մեծ է եղել նրա ազդեցությունը... Ավելին