Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 31, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։

Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում՝ հիմնականում Կենտրոնում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Գորիսում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։

Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն...Ավելին