Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 26, 2023 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

«Օղակ» գործողություն (հայտնի է նաև՝ «Կոլցո» գործողություն, «Կոլցո» օպերացիա անուններով, ռուս.՝ Операция Кольцо), Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված պատժիչ-ահաբեկչական գործողություններ, էթնիկ զտումներ, որն իրականացվել է ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերի (ՕՄՈՆ) կողմից 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը։

1991 թվականի ապրիլի վերջին Խորհրդային Ադրբեջանի առաջին և վերջին նախագահ Այազ Մութալիբովը փաստացի պատերազմ է հայտարարում հայերի նկատմամբ, ինչից հետո սկսվում են հայկական բնակավայրերի դեմ հարձակումները։

Խորհրդաադրբեջանական ուժերի իրականացրած «Օղակ» գործողության հետևանքով ամբողջությամբ ավերվել և հայաթափվել են բազմաթիվ հայկական...Ավելին