Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 26, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Յուրի Վալենտինովիչ Կնորոզով, խորհրդային և ռուս մեծանուն պատմաբան, ազգագրագետ, լինգվիստ, վիմագիր, թարգմանիչ, մայագիտության խորհրդային դպրոցի հիմնադիր, ով հատկապես հայտնի է մայաների գրերի վերծանման գործում իր հետազոտությունների առանցքային դերով․ գրային համակարգ, որն օգտագործվում էր Մեզոամերիկայի նախակոլումբոսյան մայաների քաղաքակրթության կողմից։

1948 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մայա գրերի խնդրով սկսել է հետաքրքրվել դեռ ուսանողական տարիներին։ Վերծանման մասին նախնական զեկույցը տպագրվել է 1952 թվականին «Խորհրդային ազգագրություն» ամսագրում: Դա նպաստել է Կնորոզովի տեղափոխմանը ԽՍՀՄ ԳԱ Ն. Ն. Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության ինստիտուտ, որտեղ նա աշխատել է 1953 թվականի օգոստոսից մինչև կյանքի վերջ։ 1955 թվականին պաշտպանել է «Յուկատանի փաստերի մասին հաշվետվություն․ Դիեգո դե Լանդան՝ պատմական և ազգագրական աղբյուր» ատենախոսությունը, որի համար շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան՝ շրջանցելով թեկնածուականը։ Նույն թվականին հրատարակվել է «Հին մայաների գրային համակարգը» ընդհանրացնող հոդվածը և «Յուկատանի փաստերի մասին հաշվետվությունները» թարգմանությունը։ 1956 թվականին Կոպենհագենում Ամերիկանների միջազգային կոնգրեսում նա զեկուցել է իր աշխատանքի արդյունքների մասին, թեև դրանից հետո՝ մինչև 1990 թվականը, նրան արտերկիր մեկնելու թույտվություն չի տրվել։ ․․․ Ավելին